Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
Հասարակություն
03.07.2017 | 18:30Ժամանակավորապես կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի երթևեկելի հատվածի մի մասը:
Սույն թվականի հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 30-ը ժամանակավորապես կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնից մինչև Մ. Խորենացու փողոցի հատման վայրի երթևեկելի հատվածի մի մասը՝ ինժեներական ենթակառուցվածքների փոփոխման աշխատանքներով պայմանավորված: