Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին, նրանց խնդրանքով ներկայացրել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման իր դիտարկումները

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Վերոնիկ Ռոժե-Լականի գլխավորությամբ. տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:
 
Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի ու վերջինիս անդամ պետությունների հետ սերտ համագործակցությունն ու կառուցողական երկխոսությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին և պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի: Դրանք, մասնավորապես, վերաբերել են ՀՀ կառավարության գործունեությանն ու ծրագրերին՝ քաղաքական, տնտեսական ոլորտներում, ժողովրդավարական ինստիտուների զարգացման ուղղությամբ նախատեսվող բարեփոխումներին: Դիվանագետների խնդրանքով գործադիրի ղեկավարը ներկայացրել է իր դիտարկումները մեր երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և Ընտրական օրենսգրքում փոփոխությունների իրականացման, կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնես միջավայրի բարելավման, մենաշնորհների դեմ պայքարի հետ կապված: 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին և խոսել Ռուսաստանի, Եվրոպական միության, ԱՄՆ-ի ու այլ երկրների հետ հարաբերությունների մասին: 

Վերոնիկ Ռոժե-Լականը շնորհակալություն է հայտնել վարչապետին անկեղծ և անմիջական երկխոսության համար՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է զարգացնել ու խորացնել Հայաստանի հետ փոխգործակցությունը՝ ՀՀ կառավարության բարեփոխումներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով: