Վոլոդինը ԵԽԽՎ-ին և Եվրախորհրդարանին զգուշացրել է՝ զերծ մնալ ԼՂ հակամարտության կարգավորմանը ներգրավվելուց

Լուրեր

28.04.2026 | 13:53
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով
28.04.2026 | 13:43
Իսրայելի դեսպանն Ուկրաինայի ԱԳՆ է կանչվել՝ «գողացված հացահատիկով» երկրորդ նավի պատճառով
28.04.2026 | 13:35
Փարիզի Մոնմարշե հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2026 | 13:26
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները
28.04.2026 | 13:17
Ինդոնեզիայում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 14 մարդ, ավելի քան 80-ը՝ վիրավորվել
28.04.2026 | 13:07
Բացահայտվել է 125 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված
28.04.2026 | 12:59
Արարատյան դաշտավայրում կասեցվել է ապօրինի 9 հորի շահագործում. ԲԸՏՄ
28.04.2026 | 12:50
Զապորոժիեի և Սումիի մարզերում ռուսական հարձակումների հետևանքով վիրավորներ կան
28.04.2026 | 12:45
ՌԴ-ում «Ջերմուկի» որոշ խմբաքանակների իրացման կասեցման վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում չի ստացել
28.04.2026 | 12:34
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
28.04.2026 | 12:24
Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 3 մարդ է զոհվել
28.04.2026 | 12:12
Հրապարակվել են ԱԺ ընտրությունների նախնական ընտրացուցակները
28.04.2026 | 12:10
ՀՀ նոր անձնագրերը կարմիր կլինեն // «Ջերմուկ»-ի խմբաքանակի վաճառք է արգելվել ՌԴ-ում․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 12:03
Սարգիս Ադամյանը՝ գոլի ու 2 ասիստի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 11:55
Բարձրագույն դատական խորհուրդը Սնանկության դատարանի նախագահի պաշտոնում առաջարկել է Գարիկ Ավագյանի թեկնածությունը
Բոլորը

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն այսօր հանդիպել է Ադրբեջանի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովային, որը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում։ Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

ՌԴ Պետդումայի հաղորդագրության համաձայն՝ Գաֆարովան ընդգծել է, թե Ադրբեջանը բարձր է գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերն այս խնդրի լուծման գործում։ Պետդումայի նախագահն իր հերթին զգուշացրել է եվրոպական կառույցներին, մասնավորապես՝ Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին, տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը ներգրավելու փորձերից՝ հիշեցնելով, թե, իբր, ինչի է հանգեցրել նրանց գործունեությունը Ուկրաինայում։

«Եկեք ելնենք նրանից, որ չկա որոշում՝ ընդունված պետությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների մակարդակով։ Մենք սրանով կառաջնորդվենք և մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Եվ նրանք, որոնք հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես երկիր կորցնել»,- ասել է Վոլոդինը՝ չմանրամասնելով, սակայն, թե ում նկատի ունի։

«Նախքան Եվրախորհրդարանին դիմելը և այս կառույցին ինչ-ինչ հարցերի լուծմանը ներգրավելը, մենք պետք է պատասխանենք, թե, ընդհանուր առմամբ, Եվրախորհրդարանի կամ ԵԽԽՎ-ի մասնակցությամբ ինչ-որ սուր հարց կամ կոնֆլիկտային իրավիճակ լուծվե՞լ  է։ Նման օրինակ չկա։ Տեսեք, թե ինչ կատարվեց Ուկրաինայում, ինչ հայտարարություններ արեցին Գերմանիայի կանցլեր Մերկելը, իսկ հետո Ֆրանսիայի նախագահ Օլանդը։ Ինչպես հիմա պարզվեց՝ նրանք խաբեցին ամբողջ աշխարհին, նրանք ստեցին, և իրենք էլ պատրաստվում էին պատերազմի։ Արդյունքում այն դարձել է ԱՄՆ-ի գաղութը։ Ինչպես Միացյալ Նահանգները, բարի կամքի և օգնելու ցանկության քողի տակ, ամեն ինչ հասցրեց Հարավսլավիայի կործանմանը: Ի դեպ, երբ խաղաղ Բելգրադը ռմբակոծվեց, ոչ մի Եվրախորհրդարան կամ ԵԽԽՎ չմիջամտեց այս իրավիճակին։ Հետևաբար, ցանկանալով ներգրավել Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին, մենք պետք է 10 անգամ մտածենք և կշռադատենք, թե դա ինչպես կարող է ավարտվել՝ օգտագործելով Ուկրաինայի, Հարավսլավիայի և այլ երկրների օրինակը։ Ով ուզում է խաղաղություն, ով ցանկանում է կարգավորել իրավիճակը, պետք է ոչ միայն հեռու մնա այս քվազիխորհրդարաններից՝ ԵԽԽՎ-ից և Եվրախորհրդարանից, այլև հստակ գիտակցի, որ նրանց ներգրավումը կսրի իրավիճակը, ավելի ու ավելի շատ խնդիրներ կստեղծի։ Իսկ եթե դա անում են, ուրեմն պետք է պատասխանատվություն կրեն հետևանքների համար»,- հայտարարել է Վոլոդինը։

Հավելենք, որ 2021 թվականին, երբ ՌԴ-ն դեռևս հեռացված չէր ԵԽԽՎ-ից, ռուս պատվիրակները թուրք և ադրբեջանցի պատգամավորների հետ դեմ էին քվեարկել հայ գերիների և տեղահանված անձանց հարցը Վեհաժողովի լրագումար նիստի օրակարգում ներառելուն։

Էմմա Չոբանյան