Դատավոր Լուսինե Սեփխանյանը տեղափոխվել է Լոռի․ Աշոտ Մինասյանի, Մանվել Փարամազյանի, Մենուա Հովսեփյանի, Մելիքսեթ Պողոսյանի որդու և մի շարք այլ գործեր կվերսկսվեն

Լուրեր

09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
Բոլորը

Ազատամարտիկ, «Աշոտ Երկաթ» անունով հայտնի Աշոտ Մինասյանի, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի, Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և մի շարք այլ գործեր վերաբաշխվել են ու մակագրվել Սյունիքի դատարանի նորանշանակ դատավոր Մուշեղ Արամյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Պատճառն այն է, որ այս գործերը քննող դատավոր Լուսինե Սեփխանյանի գործուղման ժամկետը Սյունիք ավարտվել է, և վերջինս տեղափոխվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Նշենք, որ Լուսինե Սեփխանյանը 2022 թվականի հունվարի 5-ին նշանակվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, և մինչև նոյեմբեր պաշտոնավարել է այնտեղ։ 2022-ի նոյեմբերին Սեփխանյանը ԲԴԽ-ի որոշմամբ նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, սակայն ԲԴԽ-ն, դատավորի համաձայնությամբ, մինչև 2023 թվականի հունվարի 25-ը դեռևս Լոռի չտեղափոխված դատավորին գործուղել է Սյունիքի մարզ, որտեղ դատավորը շարունակել է քննել իր վարույթում գտնվող գործերը։ Վերը նշված գործերի, ինչպես նաև բազմաթիվ այլ գործերի քննությունը դատավորը չի ավարտել, ուստ՝ դրանց քննությունը կվերսկսվի։

Ազատամարտիկ Աշոտ Մինասյանը մեղադրվում է ապօրինի զենք կրելու մեջ։ Նրա գործն արդեն երրորդ դատավորին է մակագրվում։ Այս ի սկզբանե մակագրվել էր դատավոր Բորիս Բախշիյանին, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելուց հետո գործը մակագրվեց Լուսինե Սեփխանյանին, իսկ այժմ էլ, փաստորեն, Մուշեղ Արամյանին։

Բորիս Բախշիյանին էր մակագրվել նաև խարդախության, ընտրողներին կաշառք տալու գործերով մեղադրյալ Մանվել Փարամազյանի գործը, որը նույնպես Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց հետո վերամակագրվել էր Սեփխանյանին, իսկ այժմ՝ Մուշեղ Արամյանին։
Մելիքսեթ Պողոսյանի որդին մեղադրվում է ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, ինչպես նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու ու ևս երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ, իսկ Գորիսի փոխհամայնքաետ Մենուա Հովսեփյանը մեղադրվում է այն բանում, որ նա 2021 թվականի ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում կազմակերպել և ղեկավարել է մի խումբ անձանց կողմից խուլիգանության կատարումը, որը զուգորդվել է առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի դիտավորությամբ վնասելով:

Արաքս Մամուլյան