ԱՄՆ-ը նախատեսում է Եվրոպայում HIMARS-ի ուսումնական կենտրոն բացել

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

ԱՄՆ-ի զինվորական ղեկավարությունը ծրագրում է ուսումնական կենտրոն հիմնել Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին HIMARS հրթիռային համակարգերի կիրառումն ուսուցանելու նպատակով: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ամերիկացի բարձրաստիճան գեներալ Ջոն Կոլաշևսկին:

«Մենք դեռ քննարկման նախնական փուլում ենք, բայց սա կլինի մի վայր, որտեղ կկարողանանք մարզումներ անցկացնել մի շարք երկրների զինվորականների համար»,-ասել է ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում ԱՄՆ-ի բանակի գործողությունները համակարգող գեներալը:

Այս մասին տեղեկությունը հրապարակվեց այն բանից հետո, երբ Պետդեպարտամենտը հավանություն տվեց Լեհաստանին HIMARS-ի 18 կայանքներ, ինչպես նաև բազմակի արձակման հարյուրավոր հրթիռային կայանքներ և բանակի տասնյակ մարտավարական հրթիռային համակարգեր վաճառելու հնարավորության մասին: Գործարքը, որը կազմում է 10 միլիարդ դոլար, նախաձեռնել է Լեհաստանի կառավարությունը։

Առաջարկվող HIMARS ծրագիրը հասանելի կլինի ՆԱՏՕ-ի այն երկրներին, որոնք հավանություն են տվել հեռահար հրետանային համակարգերի վաճառքին: Դրանց թվում են Էստոնիան, Լեհաստանը և Ռումինիան, որոնք գտնվում են ՆԱՏՕ-ի արևելյան եզրում։

«ՆԱՏՕ-ն տեսնում է Ուկրաինայում տեղի ունեցողի դաժանությունը, և կա հրատապության զգացում, նպատակի զգացում, և բոլոր 30 երկրները համախմբվել են՝ միասնաբար եւ արդյունավետորեն պաշտպանելու ՆԱՏՕ-ի տարածքը», – ասել է Կոլաշևսկին:

Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրն այս շաբաթվա սկզբին «Ամերիկայի Ձայն»-ին ասել էր, որ «Ուկրաինայի պատերազմից քաղված ամենամեծ դասերից մեկը հեռահար հրթիռային համակարգերի դերը կարեւորելն է եղել»: Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաիանայի հաջողությունները մեծապես են կապվում HIMARS տիպի հրթիռային համակարգի հետ:

Ամերիկյան HIMARS-ի դասակը լրացուցիչ պաշտպանական կարողություն է ապահովում Բալթյան երկրներում։

Ըստ Պևկուրի, դասակը նաև թույլ է տալիս էստոնական ուժերին «այսօր» սկսել վարժանքներ հրթիռային համակարգերի վրա, որպեսզի նրանք պատրաստ լինեն դրանք օգտագործել «առաջին իսկ օրվանից»:

Կոլաշևսկին ասել է, որ առաջարկվող HIMARS ուսումնական կենտրոնը կլինի Abrams տիպի տանկերի ուսումնական կենտրոնի նման հաստատության, որն անցյալ տարի է բացվել Լեհաստանի Պոզնան քաղաքի մոտ:

Լեհաստանն առաջին եվրոպական դաշնակիցն է, որը գնել է Աբրամս տիպի հրասայլեր: Վարշավան անցյալ տարի գնել է 250M1A2, իսկ այս տարվա հունվարին՝ 116M1A1 տիպի տանկեր։