«Նորայր Փանոսյանին նստել չի կարելի»․ նրա և Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի և վերջինիս սանիկ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստերն արդեն մի քանի ամիս է՝ հետաձգվում են։ Պատճառը Նորայր Փանոսյանի առողջական խնդիրներն են։

Այսօր նշանակված էր գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում Փանոսյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը ներկայացրեց բժշկական կենտրոնից ստացված տեղեկանք։ Փանոսյանն ամիսներ առաջ վիրահատվել է, որից հետո վերջինիս մոտ հետվիրահատական բարդություններ են առաջացել։ Ըստ տեղեկանքի, որը բժշկական կենտրոնը երեկ է տրամադրել, Նորայր Փանոսյանին նստել չի կարելի, բժշկական կենտրոնը Փանոսյանին նաև մոտ երկու ամսվա դեղորայքային բուժում է նշանակել։

Ծանոթանալով տեղեկանքին՝ դատախազ Արսեն Մարգարյանը նշեց, որ այն հայերեն չէ և դրանում օգտագործված բժշկական տերմինները հասկանալի չեն։ Դատախազն առաջարկեց բժշկական կենտրոն գրություն ուղարկել և պարզել՝ որքա՞ն ժամանակ կտևի Փանոսյանի ապաքինումը։ Դատարանն ամբաստանյալի բացակայությունը հարգելի համարեց և որոշեց Փանոսյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով գրություն ուղարկել բժշկական կենտրոն։ Նիստը մեկ շաբաթով հետաձգվեց։

Նշենք, որ Թովմասյանի Փանոսյանի գործը դատարանում է արդեն շուրջ 3 տարի։ Մինչև այս պահը Թովմասյանի պաշտպանները բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ պնդելով, որ նախքան քրեական հետապնդում հարուցելը վարույթն իրականացնող մարմինը պետք է դրա վերաբերյալ Սահմանադրական դատարանից թույլտվություն ստանար, ինչն, այս դեպքում, չի արվել։ Ավելին, դատարան ուղարկված գործում, պաշտպանական կողմի պնդմամբ, առհասարակ, բացակայում է տեղեկությունն այն մասին, որ Թովմասյանը Սահմանադրական դատարանի դատավոր է։

Ըստ մեղադրանքի՝ 2010 թվականից մինչև 2014 թվականը Արդարադատության նախարար եղած Հրայր Թովմասյանն, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Բացի այդ Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի մեղադրանքը ևս այս դրվագների վերաբերյալ է։ Նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Դեռևս գործի նախաքննության ընթացքում Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ օրվա իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվելու իրենից՝ որպես ՍԴ նախագահ։

Նշենք, որ Թովմասյանի գործը քննող դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ընդգրծված է Վերաքննիչ քրեական դատարանում դատավորների առաջխաղացման ցուցակում։ Եթե վերջինս համաձայնի տեղափոխվել Վերաքննիչ դատարան, ապա չի բացառվում, որ Թովմասյանի և Փանոսյանի վերաբերյալ գործով չհասցնի դատավճիռ կայացնել, ինչը նշանակում է, որ արդեն երեք տարի դատարանում գտնվող գործի քննությունը կվերսկսվի այլ դատավորի վարույթում։

Արաքս Մամուլյան