«Արամս ոնց քնում էր՝ մորգում այդ վիճակով դրված էր». զինվորների ծնողները նոր մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 22:37
Իլհամ և Մեհրիբան Ալիևներին զայրացած են հարսի մասին լուրերը. ինչպես են նրանք Մյունխենում արձագանքել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին
17.02.2026 | 22:25
Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի շուրջ
17.02.2026 | 22:12
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.02.2026 | 21:56
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի
17.02.2026 | 21:53
Պատրուշևը ՆԱՏՕ-ին սպառնացել է Բալթիկ ծովում պատերազմով՝ ռուսական լցանավերի կալանման պատճառով
17.02.2026 | 21:42
Մասկի SpaceX-ը և xAI-ը մասնակցում են ԱԹՍ-ների ձայնային կառավարման տեխնոլոգիայի մշակման Պենտագոնի գաղտնի մրցույթին. Bloomberg
17.02.2026 | 21:28
Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ. Ավանեսյան
17.02.2026 | 21:13
Սիրիայից Իրաք տեղափոխված ԻԼԻՊ-ի դատապարտված զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի կա
17.02.2026 | 21:00
Խայտառակ պատկեր է, երկաթուղում չարաշահման քրգործեր են բացվել․ ՌԴ-ի կոնցեսիոն պայմանագրի խզման հիմքեր կան․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
17.02.2026 | 20:25
Պաուլու Բարբոսա․ Սպերցյանը չպետք է միանգամից տեղափոխվի թոփ ակումբ
17.02.2026 | 20:12
Լեհաստանը պատրաստվում է դատական ​​հայց ներկայացնել՝ ՌԴ-ից փոխհատուցման պահանջով. FT
17.02.2026 | 20:00
ՔՊ-ն միակ ուժն է, որ դաժան պատերազմից հետևություն է արել, սխալները խոստովանել և ներողություն խնդրել․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված վանաձորցի Արամ Մանուկյանի պապը՝ Արտյոմ Գրիգորյանը, կարծում է, որ իրավապահները ձգձգում են դեպքի հանգամանքները պարզելու գործընթացը, որպեսզի հաստատվի Նիկոլ Փաշինյանի հնչեցրած պաշտոնական նախնական վարկածը, որն առայժմ միակն է:  Հրդեհի զոհ դարձած 15 զինվորներից 13-ի հարազատներն այլ վարկածներ են առաջ քաշում․ ասում են՝ հրդեհից առաջ զինվորները կա՛մ անգիտակից են եղել, կա՛մ արդեն մահացած։ Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանն ասում է՝ հակասությունները շատ են․ ինքը դեպքի օրը զինվորական կացարանին մոտենալ չի կարողացել, գյուղ մտնող ճանապարհը փակ է եղել։

«Ի՞նչ նշանակում՝ հրդեհը տարածվել է, բայց զինվորները պառկած են եղել, գոնե պիտի իրենց փրկեի՞ն»,- ասում է Գաբրիել Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ իր որդին 7 ամիս էր այդ զինվորական կացարանում, որտեղ որևէ պայման չի եղել, զինվորներն իրենք են փող հավաքել, նոր ջրագիծ փորել։ Դեպքից ընդամենը մի քանի ժամ առաջ՝ 22։32-ին է խոսել որդու հետ, Հայկն ասել է, որ ժամը 2-4-ը հերթապահության է, պիտի քնի, որ հանգստանա։

«Բայց ինքն արթուն է եղել մինչև 00։30 րոպե, վերջին հաղորդագրությունն ընկերուհուն այդ ժամին է եղել»,- նշում է Կիրակոսյանը։

Ծնողներն ասում են՝ իրենց որդիները կոնֆլիկտ են ունեցել կապիտան Եղիշե Հակոբյանի հետ, որին էլ մեղսագրվում է կացարանում հրդեհի բռնկումը։ Զոհերից 13-ի մերձավոր ազգականների լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանն այսօր հաստատեց՝ դեպքին նախորդած ժամանակահատվածում կապիտանի և զինծառայողների միջև լարված հարաբերություններ և վեճեր են եղել։

«Լուրջ խնդիր կա՝ մասնագիտական համատեքստում պետք է տեսնենք կապը վեճերի ու հրդեհի միջև, արդյո՞ք դրանց մեջ առկա է պատճառահետևանքային կապ, թե՝ ոչ»,- ընդգծում է Նորիկյանը։

Ծնողների մոտ մտավախություն կա, որ իրենց որդիները տիրապետել են ինֆորմացիայի, որը կարող էր նրանց դարձնել թիրախ՝ նշում է Նորիկյանը՝ հավելելով, որ վարույթն իրականացնող մարմնից ակնկալում են անաչառ ու ազնիվ քննություն։

Թեև Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Կարինե Բաբայանը դեռևս հունվարի 31-ին Factor TV-ին ասել էր, որ կապիտան Եղիշե Հակոբյանն ի վիճակի է հարցերի պատասխանել, սակայն մինչ այս պահը նա չի հարցաքննվել՝ Factor TV-ին այսօր փոխանցեց կապիտան Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։ Չեն հարցաքննվել նաև զոհված զինվորների ծնողները։

«Ես նույնիսկ մտածում եմ, որ կապիտանը ցուցմունք տալու պատրաստ կլինի այն ժամանակ, երբ հուշեն, թե ինչ խոսի»,- կարծիք է հայտնում Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։

Կապիտան Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը, սակայն, հերքում է․ «Վստահեցնում եմ, որ չկա նման բան, Եղիշե Հակոբյանն ամենայն մանրամասնությամբ ցուցմունք տալու է»։

Փաստաբանն ասում է՝ իր պաշտպանյալի առողջական վիճակը թույլ չի տալիս ցուցմունք տալ․ «Եղիշե Հակոբյանի մոտ ևս տարակարծություն կա՝ ինչպես է եղել, որ այդ մարդիկ չեն կարողացել դուրս գալ»։

Հովսեփ Սարգսյանն իր և պաշտպանյալի զրույցից այլ տեղեկություններ չհայտնեց, բայց վստահեցրերց՝ Հակոբյանն ամեն ինչ մանրամասն կպատմի, թեև ունի մեղադրյալի կարգավիճակ և կարող է հրաժարվել ցուցմունք տալուց։

Ողբերգական դեպքի հաջորդ օրը Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը հայտարարել էր, թե 15 զինծառայողից 14-ի դիերը հայտնաբերել են մահճակալների վրա։ Մինչդեռ կացարանի հրդեհից փրկված ժամկետային զինծառայող Գարուշ Սարգսյանը Factor TV-ին պատմել է, որ կացարանում քնած են եղել, ինքը զարթնել է ձայներից, հետո նկատել, թե ինչպես են ծառայակիցները փորձում կոտրել ննջասենյակի՝ դեպի ներս բացվող դուռը, սակայն այդպես էլ չեն կարողացել, ծխից թուլացել էին։ Պատուհանի ճաղավանդակների արանքով դժվարությամբ դուրս եկած զինծառայողի խոսքով՝ հրդեհի պահին սենյակում քնած զինծառայող չի եղել։ Ծնողներից շատերն էլ ասում են, որ իրենց երեխաների մարմինները դիահերձարաններում գտել են հենց քնած դիրքով։

Գնդապետ Սարոյանի հայտարարությունից 16 օր անց միայն զինդատախազ Արշակ Մարտիրոսյանը հերքում է նրան՝ ասելով, որ 15 զինծառայողից 14-ի դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում, իսկ մեկ զինծառայողի դին՝ նախասրահում, այսինքն՝ ննջարանի մուտքի դիմաց, ինչը  նշանակում է, որ ննջարանի դուռը փակ չի եղել։

Զոհերից 13-ի իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանն ասում է՝ միմյանցից էապես տարբերվող ու իրար հակասող այս տվյալներն ավելի են մեծացրել տուժողների անվստահությունն իրականացվող քրեական վարույթի անաչառության նկատմամբ։ Նորիկյանը միջնորդություններ է ներկայացրել, որպեսզի տուժող կողմը ծանոթանա առաջադրված մեղադրանքներին, քրեական հետապնդում հարուցելու մասին որոշմանը, ինչպես նաև մինչ այժմ  նշանակված փորձաքննությունների որոշումներին և փորձագետների եզրակացություններին, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին և զինվորական դատախազին գրավոր դիմում է ներկայացնելու, որպեսզի նրանք հանդիպեն տուժողների հետ և ներկայացնեն պարզաբանումներ։ Նորայր Նորիկյանը կասկածի տակ է դնում պաշտոնական հիմնական վարկածը։

«Զինվորները եղել են մահճակալներին պառկած՝ անգիտակից վիճակում կամ արդեն իսկ ողջ չեն եղել, հակառակ դեպքում՝ ինչպե՞ս կարող է դուրս գալու միջոցներ չձեռարկեին կամ ողջ մնացած 6 հոգին ինչո՞ւ չեն արթնացրել քնած զինվորներին»,- ասում է Նորիկյանը։

Հակասական այս տեղեկությունների տարածումը, ըստ փաստաբանի, նպատակ է հետապնդում պարտադրել արհեստականորեն ձևավորված և առաջ քաշված պաշտոնական վարկածը։ Իսկ մինչ կպարզվեն դեպքի հանգամանքները, զոհվածների հարազատները բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ ԱԺ նախագահին կոչ են անում կացարանի լավ պայմաններից չխոսել, երբ չեն այցելել և չեն տեսել՝ ինչպիսի վատ պայմաններում է անցել զինվորների ծառայությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան