ՀՀ տնտեսության զարգացման համար գյուղատնտեսական մասնագիտությունների բարելավումն ունի ռազմավարական կարևորություն․ փոխնախարար

Լուրեր

03.09.2026 | 11:44
Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա չկա․ առևտրատնտեսական կապերը զարգանում են․ Ալիևի ներկայացուցիչ
03.09.2026 | 11:33
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է․ Օվերչուկ
03.09.2026 | 11:24
Էդուարդ Սպերցյանը Սաուդյան լիգայում առաջատար է առանցքային փոխանցումների ցուցանիշով
03.09.2026 | 11:13
Եթե ՀՀ-ն վիզային ռեժիմ մտցնի ՌԴ քաղաքացիների համար, դա կլինի քայլ Երևանի դեմ․ Զախարովա
03.09.2026 | 11:01
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 10:52
«Հայաստանը շատ շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը»․ Լավրով
03.09.2026 | 10:42
21 երկրում 5 երեխայից 1-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության․ ՅՈՒՆԻՍԵՖ
03.09.2026 | 10:27
Գյուղերի տեղահանումից մինչև փակ անտառներ․ Ալիևների ընտանիքի գաղտնի առանձնատները․ Meydan TV-ի նոր հետաքննությունը
03.09.2026 | 10:12
Ալկարասը կարիերայի լավագույն շարքն է անցկացնում «Մեծ սաղավարտի» մրցաշարերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 10:00
Ավելի քան 25 մլն դրամ՝ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի համար
03.09.2026 | 09:53
Հայտնի են «Tour of Armenia» բազմօրյա հեծանվավազքի մանրամասները
03.09.2026 | 09:45
Հայաստանն ու Իրանը պարզեցնում են բեռնափոխադրումները․ ի՞նչ է փոխվելու տնտեսվարողների համար
03.09.2026 | 09:33
Երկրաշարժ Վրաստանում․ այն զգացվել է նաև Շիրակի ու Լոռու մարզերում
02.09.2026 | 23:08
31 տեսախցիկ, 48 նոր ավտոմեքենա և ուսումնաարտադրական կենտրոններ․ Սրբուհի Գալյանը ներկայացրել է բարեփոխումները
02.09.2026 | 22:49
Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն
Բոլորը

Ս․թ․ փետրվարի 7-ին «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈւ արդիականացում» (ՄԱՎԵՏԱ)* ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից կազմակերպվել է մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների երկխոսության/քննարկումների հարթակի տարեկան հանդիպումը․ տեղեկացնում են Ռազմավարական զարգացման գործակալությունից։

Երկխոսության/քննարկումների հարթակը ստեղծվել է 2017թ. «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում սերտորեն համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:

Հարթակը միավորում է ՄԿՈւ ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների և այն շահագրգիռ կառույցների, որոնք նպաստում են Հայաստանում ՄԿՈւ համակարգի զարգացմանը՝ նպատակ ունենալով արդյունավետ համակարգել ոլորտում գործող նախաձեռնությունները, կիսվել իրականացված ծրագրերի փորձով ու ձեռքբերումներով, ինչպես նաև քննարկել պլանավորվող գործողությունները:

Համաժողովին մասնակցեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ), ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության, ՄԱԶԾ և այլ տեղական ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ՝ տիկին Արաքսյա Սվաջյանը, Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ` պարոն Վերներ Թութը և HEKS/EPER Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն՝ պարոն Բեկա Ուռուշաձեն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ՝ Արաքսյա Սվաջյանն ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց միջազգային և տեղական գործընկերներին՝ շեշտելով, որ ՀՀ տնտեսության զարգացման համար գյուղատնտեսական մասնագիտությունների բարելավումն ունի ռազմավարական կարևորություն:

«Պետք է փորձենք, մասնավորի հետ համագործակցելով, ՄԿՈւ համակարգը էլ ավելի լավը դարձնել, և այս ճանապարհին կարևոր են օրենսդրական բարեփոխումներն ու դասավանդողների վերապատրաստումը»,-ասաց նա:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքին հաջորդեց Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ` Վերներ Թութը, ով ներկայացրեց Շվեյցարիայի փորձն ու կարևորեց Հայաստանի ՄԿՈւ համակարգում մասնավորի հատվածի և պետական կառույցների սերտ համագործակցությունը։

Համաժողովի ընթացքում ներկայացվեց «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈւ արդիականացում» (MAVETA) ծրագիրը, Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագիրը, ՄԿՈւ ոլորտում իրականացվող ծրագրերն ու քննարկվեցին համագործակցության հնարավորությունները։

Խմբային քննարկումների միջոցով քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ՄԿՈւ ոլորտում մասնավոր հատվածի ներգրավումը, դասավանդողների վերապատրաստումների կարիքն ու մոտիվացիայի ստեղծման համար անհրաժեշտ քայլերը։

*ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն: Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: