Խաղաղության իրավունքն այս տարի առաջնահերթություն է լինելու ՄԱԿ-ի աշխատանքում․ Գուտերեշ

Լուրեր

09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ խաղաղության իրավունքն այս տարի առաջնահերթություն է լինելու կազմակերպության աշխատանքում։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Նա կոչ է արել հարգել Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագիրն ու հետևել ՄԱԿ-ի խարտիային, որը երաշխավորում է խաղաղության իրավունքը, ինչպես նաև հիշեցրել է Սևծովյան հացահատիկային գործարքը, որն ապացուցում է, որ ՄԱԿ-ը կարող է դառնալ արդյունավետ դիվանագիտության համար հարթակ։

Գուտերեշը նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու հեռանկարները թուլանում են։

«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա աներևակայելի տառապանք է պատճառում ուկրաինացի ժողովրդին և հանգեցնում է համաշխարհային լուրջ հետևանքների։ Խաղաղության հույսը մարում է։ Հետագա էսկալացիայի և արյունահեղության հավանականությունը շարունակում է աճել։ Աշխարհը կուրորեն չի շարժվում դեպի ավելի մեծ պատերազմ։ Վախենամ, որ նա դա անում է լայն բացած աչքերով»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 2023 թվականի համար կազմակերպության ծրագրերին նվիրված հանդիպմանը։

Տաթև Ֆռանգյան