Հայաստանն ու հայությունն այս շաբաթվա արևմտյան մամուլում. VOA

Լուրեր

19.05.2026 | 18:51
Բելառուսը մտադիր է մասնակցել Արցախի տարածքներում նախագծերին
19.05.2026 | 18:42
Հայ հեծանվորդներն արծաթե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
19.05.2026 | 18:27
«Իշխանական պատվեր է». Նարեկ Կարապետյանը՝ ФСБ-ի և Սամվել Կարապետյանի կապն արձանագրած հետաքննության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:15
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ կապի մասին // Օվերչուկը հայտարարել է՝ կքննարկեն ԵՏՄ-ում ՀՀ-ի կարգավիճակը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 18:03
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը
19.05.2026 | 18:02
«Ռուսաստանը կրկին ստում է». Լատվիան պատասխանել է ռուսական հետախուզության մեղադրանքներին
19.05.2026 | 17:56
Երեկ առողջապահության նախարարը պետք է Փաշինյանին համապատասխան տեղն ուղեկցեր․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 17:52
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է զենք ու թմրանյութ
19.05.2026 | 17:35
ԱՀԿ-ն մտահոգված է Կոնգոյում Էբոլայի տարածման «մասշտաբով և արագությամբ». 131 մահվան դեպք է գրանցվել
19.05.2026 | 17:24
Օվերչուկը հայտարարել է, որ Աստանայում կքննարկվի ԵՏՄ-ում «Հայաստանի կարգավիճակի հարցը»
19.05.2026 | 17:17
ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում
19.05.2026 | 17:14
Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Վեդիում է. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 17:04
Դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառման
19.05.2026 | 16:52
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ իր կապի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:43
ԱԱ-2026-ի մասնակցի հայտացուցակում կա միայն մեկ ֆուտբոլիստ, որը ծնվել է այդ երկրում
Բոլորը

Այս շաբաթ արևմտյան մամուլում լույս տեսան մի շարք հրապարակումներ Հայաստանի ու հայության վերաբերյալ: «Ամերիկայի Ձայն»-ն անդրադառնում է դրանց:

Washington Post թերթը հունիսի 14-ին հրապարակել է հայտնի հայազգի լրագրող Դեյվիդ Իգնատիուսի խմբագրականը՝ նվիրված Հայաստանում թավշյա հեղափոխությանն ու դրան հաջորդած զարգացումներին: Հեղինակի կարծիքով հայաստանյան հեղափոխությունը կարող է ազդարարել աշխարհում ժողովրդավարության և բարեփոխումների վերելքի նոր մի շրջան՝ հաշվի առնելով վերջին տարիներին դրանց գլոբալ նահանջը: Սակայն հոդվածագիրն ընդգծում է, որ ժամանակը աշխատում է ի վնաս Հայաստանի նոր իշխանությունների, որոնք իրենց առաջնահերթությունն են համարում կոռուպցիայի դեմ պայքարն ու ժողովրդավարական բարեփոխումները: Ըստ հեղինակի, առկա են հակազդման ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգներ:

Իգնատիուսի կարծիքով Հայաստանի հեղափոխությունն անհավատալի մի հրաշք էր՝ հաշվի առնելով նախկին իշխանությունների կապը Մոսկվայի հետ: Չնայած Մոսկվայի աջակցությանը նախկին իշխանություններին, ըստ հեղինակի, այն չխոչընդոտեց Փաշինյանի իշխանության գալուն, քանի որ վերջինս բացառել էր աշխարհաքաղաքական օրակարգը հեղափոխության ընթացքում: Սակայն, ըստ Իգնատիուսի, Ռուսաստանի նախագահ Պուտինը դեռևս կարող է խնդիրներ ստեղծել նոր Հայաստանի համար, հատկապես ղարաբաղյան հակամարտության հարցում, և Ռուսաստանի հանդուրժողական մոտեցումը հայաստանյան բարեփոխումներին կարող է ունենալ իր գինը:

Իսկ հունիսի 13-ին Ֆռանցե 24-ն ու մի շարք այլ արևմտյան լրատվամիջոցներ հրապարակեցին Agency France Press (AFP) գործակալության «Հայաստանի վարչապետը կպայքարի կաշառակերության դեմ Facebook-ի միջոցով» հոդվածը՝ հիմնված վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆրանսիական մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցի վրա: Այն մեջբերում է վարչապետ Փաշինյանի խոսքերը, ուր վերջինս ընդգծում է իր վճռականությունը կաշառակերության դեմ պայքարում և այդ ճանապարհին սոցիալական ցանցերի օգտագործման կարևորությունը: Որևէ դատավոր, ով կաշառք է վերցնում, կարող է հրապարակայնորեն խայտառակության ենթարկվել նրա անունը համացանցում հանրայնացնելու միջոցով, մեջբերում է հրապարակումը վարչապետի խոսքերը:

Իր հերթին «Լոս Անջելես Թայմս» թերթն անդրադարձել է վերջերս Կալիֆոռնիայի հայաշատ Գլենդել քաղաքի խորհրդի որոշմանը քաղաքի փողոցներից մեկը Արցախի փողոց վերանվանելու մասին ու այս հարցի շուրջ ընթացող զարգացումներին: Թերթը նշում է, որ նախկինում հայաշատ այս քաղաքում որևէ փողոց չի կրել հայկական ծագում ունեցող անվանում: Քաղաքային խորհրդի որոշման կայացմանը նախորդել էին շաբաթներ տևած քննարկումներ և բանավեճեր Գլենդելի բնակիչների, գործարար հատվածի ու տեղի հայ կազմակերպությունների միջև: Թերթը տեղեկացնում է, որ փողոցի վերանվանմանը զուգահեռ քաղաքային խորհուրդը նախատեսում է 131 հազար ԱՄՆ դոլար տրամադրել այս փողոցում գործող 131 մասնավոր ընկերություններին, որոնցից յուրաքանչյուրը կստանա 1000-ական ԱՄՆ դոլար՝ հասցեի փոփոխության հետ կապված ծախսերը հոգալու համար: Այս որոշումից, ըստ հրապարակման, դժգոն են տեղի գործարար շրջանակները, որոնք փողոցի վերանվանման ծախսի դիմաց տրամադրված փոխհատուցումը համարում են անբավարար: Միևնույն ժամանակ հոդվածը մեջբերում է որոշման կողմնակիցների մոտեցումը, որով գործարարների հրապարակած հասցեի փոփոխության համար նախատեսվող ծախսերը գնահատվում են ուռճացված, իսկ դրանից բխող շահույթը՝ ակնհայտ:

Իսկ ամերիկյան ինտերնետային «Loadwire» հանդեսը, որը նվիրված է ռոկ երաժշտությանը, հունիսի 12-ին հրապարակել է իր հարցազրույցը System of Down հանրահայտ ռոկ խմբի կիթառիստ, ամերիկահայ Դարոն Մալաքյանի հետ: Հանդեսը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին ռոկ խումբը հրատարակեց վերջին տասը տարում իր առաջին երաժշտական ալբոմը, որը կոչվում է «Դիկտատոր»: Այդ նույն օրը, ըստ թերթի, Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը: Հոդվածը չի բացառում, որ այդ երկու իրադարձությունները համընկել են, սակայն ընդգծում է «Դիկտատոր»-ի հրատարակման արդիականությունը: