ԱՄՆ-ը խոցել է չինական զոնդը․ Պեկինն արձագանքել է

Լուրեր

16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ ռազմաօդային ուժերը Հարավային Կարոլինայի երկնքում՝ երկրի հարավ-արևելյան ափերի մոտ, խոցել են Չինաստանին պատկանող  զոնդը (օդապարիկ)։ Փետրվարի 4-ին Պենտագոնի ներկայացուցիչները հայտնել են, որ չինական զոնդը խոցվել է F-22 բազմաթիրախային կործանիչից արձակված հրթիռով։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը գործողությունն անվանել է «կանխամտածված և օրինական գործողություն», որը պատասխան է Չինաստանի կողմից Միացյալ Նահանգների ինքնիշխանության «անընդունելի խախտմանը»:

Պեկինը դատապարտել է Պենտագոնի որոշումը՝ Ատլանտյան օվկիանոսում Միացյալ Նահանգների տարածքային ջրերի վրայով օբյեկտ ոչնչացնելու մասին, որը Վաշինգտոնում անվանել են չինական «հետախուզական զոնդ»: DW-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Չինաստանի ԱԳՆ-ը։ ՉԺՀ-ում ԱՄՆ-ին մեղադրել են «ակնհայտ չափից ավելի արձագանքի և միջազգային պրակտիկայի լուրջ խախտման» մեջ։

«Չինաստանը զանգվածային դժգոհություն և բողոք է հայտնում Միացյալ Նահանգների կողմից ուժի կիրառման դեմ ՝ հարձակվելու համար «օբյեկտի» վրա, որը Պեկինում նկարագրվել է որպես «քաղաքացիական անօդաչու սարք»:

ՉԺՀ ԱԳՆ-ն իրեն իրավունք է վերապահում «հետագա անհրաժեշտ պատասխան գործողությունների»,- նշել են գերատեսչությունում:

Հիշեցնենք՝ Պենտագոնը փետրվարի 2-ին հայտնել է, որ փետրվարի 1-ին ԱՄՆ հյուսիս-արևմուտքում՝ Մոնտանա նահանգի վրա, նկատել է «չինական հետախուզական զոնդ»։

Դրանից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չեղարկել էր փետրվարի 5-ին և 6-ին Պեկին այցը։ Բլինքենն ի գիտություն է ընդունել օդապարիկի հետ կապված միջադեպին հաջորդած ՉԺՀ-ի հայտարարությունը, սակայն ընդգծել է, որ խոսքը «անպատասխանատու արարքի» և «ԱՄՆ-ի ինքնիշխանության և միջազգային իրավունքի ակնհայտ խախտման» մասին է:

Պենտագոնի մամուլի քարտուղար Փեթ Ռայդերը հայտնել է, որ զոնդը համալրված է եղել հետախուզական սարքավորումներով, ինչպես նաև օգտակար բեռով։ Ռայդերի խոսքերով՝ անմիջապես միջոցներ են ձեռնարկել գաղտնի տեղեկատվության հավաքումից պաշտպանվելու համար:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հստակեցրել է, որ զոնդի շարժին հետևելու գործողությունները ձեռնարկվել են Կանադայի կառավարության համակարգմամբ և լիակատար աջակցությամբ:

Չինաստանում պնդում են, որ օբյեկտն օգտագործվել է օդերևութաբանական տվյալներ հավաքելու համար
և պատահաբար հայտնվել է ԱՄՆ-ի օդային տարածքում։

Պեկինը հերքել է Վաշինգտոնի մեղադրանքները հնարավոր լրտեսության մասին։