Ֆրանսիան այսօր առավել քան երբևէ Հայաստանի կողքին է. Նիկոլ Փաշինյանն ընդունել է դեսպան Լաքոտին

Լուրեր

29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին. տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը; 

Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը և ընդգծել, որ երկու երկրների կառավարությունների խնդիրն է ոչ միայն ամրապնդել, այլ նաև նորովի զարգացնել դրանք: «Վստահ եմ, որ այդ ցանկությունը երկուստեք է: Մեծ ակնկալիքներով սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին ու պատասխանատվությամբ նախապատրաստվում աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դեսպանը նշել է, որ մեր երկրում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները թույլ են տալիս նորովի վերաբերվել հայ-ֆրանսիական հարաբերություններին: «Ֆրանսիայյում մեծ ուշադրությամբ էին հետևում Հայաստանի իրադարձություններին և այժմ շատերի մոտ կա ցանկություն գալ այստեղ: Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակի զարգանալ, քանի որ Ձեր նախաձեռնած հեղափոխության արժեքները համապատասխանում են այն արժեքներին, որոնք որդեգրում է կազմակերպությունը»,- ասել է դեսպանը: Ժոնաթան Լաքոտն ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահը պատրաստակամ է ընդառաջ գնալ Հայաստանին ու նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ էապես կարևորելով տնտեսական փոխգործակցության զարգացումն ու խորացումը: Դեսպանը շեշտել է, որ Ֆրանսիան այսօր առավել քան երբևէ Հայաստանի կողքին է՝ ՀՀ նոր կառավարության նախաձեռնած բարեփոխումներին աջակցելու նպատակով: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: