«Հրդեհի գործով մեղադրյալ կապիտանը զինծառայողների հետ խնդիրներ չի ունեցել». պաշտպան

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

15 զինծառայողի մահվան գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը զինծառայողների հետ խնդիրներ չի ունեցել: Factor.am-ի հետ զրույցում ասաց կապիտանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը: Կապիտանը ցուցմունք չի տվել և դիրքորոշում չի հայտնել իր մեղադրանքի վերաբերյալ։ Հովսեփ Սարգսյանի խոսքով՝ թեև նա պատրաստակամություն է հայտնել իրեն հայտնի բոլոր հանգամանքների վերաբերյալ ցուցմունք տալու՝ այս պահին դեռևս ի վիճակի չէ:

Հիշեցնենք, որ Եղիշե Հակոբյանն, ըստ մեղադրանքի, խախտել է շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութի՝ ավտոբենզինի հետ վարվելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջը և վառարանը վառել դրանով: Կացարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 15 զինծառայող է մահացել:

Պաշտպան Սարգսյանը Եղիշե Հակոբյանի մեղադրանքը գնահատում է խիստ նախնական, քանի որ դեռևս ստացված չեն գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք փորձաքննությունների պատասխաններ:

«Փաստ է, որ հրդեհ է եղել, փաստ է, որ Եղիշե Հակոբյանը վնասվածքներ է ստացել հրդեհից, փաստ է, որ տանն այրված դիեր են եղել, բայց փաստ չէ՝ 15 զինծառայողները մահացել են հրդեհի հետևանքով, թե՞ այլ պատճառով: Եթե հրդեհի հետևանքով են մահացել, ապա որքանո՞վ է դա կապված Եղիշե Հակոբյանի ենթադրյալ գործողությունների կամ անգործության հետ: Սրանք հարցեր են, որոնք իրավական տեսանկյունից պետք է փաստարկվեն, սրանց վերաբերյալ սիրողական մակարդակի ենթադրություններ անելը ճիշտ չէ»,- ասաց Հովսեփ Սարգսյանը՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմնավորի Եղիշե Հակոբյանին վերագրվող արարքի և զինծառայողների մահվան միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:

Մեր հարցին՝ Եղիշե Հակոբյանը չի՞ ընդունում, որ ինքն ավոտբենզին է օգտագործել, պաշտպանն ասաց, որ ինքն այդ հանգամանքի մասին խոսել չի կարող, քանի դեռ պաշտպանյալը ցուցմունք չի տվել: Պաշտպանը հայտնեց նաև, որ այս պահին Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարց չի քննարկվել:

Արաքս Մամուլյան