Երևանում բացվելու է գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման կենտրոն․ ՀՀ ԱՆ
Փետրվարի 6-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բացվելու է գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման կենտրոնը. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։
«Ախտորոշումից մինչև բուժում ու վիրահատություն, վերականգնողական փուլից մինչև երկրորդային կաթվածի կանխարգելում` միջազգային չափորոշինչներին համապատասխան բուժծառայությունը կենտրոնում մատուցվելու է ամբողջովին անվճար:
Գերժամանակակից տեխնիկայով զինված կենտրոնում աշխատելու են արտասահմանյան առաջատար կլինիկաներում վերապատրաստում անցած մասնագետները»,- ասված է հաղորդագրությունում։
Մանրամասները՝ տեսանյութում։