Բոլոր զինապարտները պարտադիր հավաքների պիտի մասնակցեն, տևողությունը՝ 25 օր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա մարտից պահեստազորայինների վարժական հավաքները կանցկացվեն նոր ձևաչափով՝ 25 օր երեք ամսվա փոխարեն։ Հավաքները պարտադիր են լինելու Հայաստանի Հանրապետության 20-ից 55 տարեկան բոլոր զինապարտ քաղաքացիների համար։

Հավաքները կանցկացվեն մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը։ Զինապարտ քաղաքացին ինքն է ընտրելու, թե ՊՆ-ի սահմանած ժամանակացույցով նշված 6 փուլերից որ օրն է իրեն առավել հարմար որպես հավաքի մեկնարկ։ Ներգրաված են լինելու պահեստազորում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները։ Հավաքների այս փուլին մասնակցելու է 3281 քաղաքացի, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից, 152-ը` ավագ ենթասպայական կազմից, 232-ը` սպայական կազմից։
Factor TV-ն արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներից հարցումներ է ստացել՝ արդյոք իրենք էլ պիտի մասնակցեն հավաքներին։

«Պահեստազորում հաշվառված քաղաքացիներին ծանուցագրեր են ուղարկվում, եթե քաղաքացիների ընտանիքի անդամները կամ հարազատները հայտնում են, որ քաղաքացին ՀՀ տարածքում չէ՝ արտերկրում է, կատարավում են համապատասխան ստուգումներ»,- ասաց  ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Եռամսյա հավաքները 25-օրյա հավաքներով փոխարինելու մասին հայտարարվել էր 2021-ի հոկտեմբերին․ ընդ որում՝ որոշվեց ոչ միայն հավաքների տևողությունը կրճատել, այլև միաժամանակ դրանք պարտադիր դարձնել Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։

«Մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, դրանք դառնում են 25-օրյա, իրականում 21 օրն է հիմնական ծառայությունը, 25-ը կազմակերպման համար է։ Քաղաքացին 7 օր անցնում է պատրաստություն, 14 օր՝ մարտական հերթապահություն»,- ասել էր Պապիկանը։ Վարչապետն էլ շեշտել էր, որ դա պիտի տարածվի բոլորի վրա։ Պնդել էր, թե վարժանքների տևողությունը կրճատել են՝ դրանց արդյունավետությունը բարձրացնելու և քաղաքացիների համար ավելի քիչ խնդիրներ ստեղծելու համար։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգեր է ստացել զինապարտ քաղաքացիներից․ ըստ այդ ահազանգերի՝ ԶԶՀԾ են կանչվում նրանք, որոնք 2022 նոյեմբերին արդեն մասնակցել են հավաքներին։ Մինչդեռ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի համաձայն՝ պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել երկու, երեք կամ չորս անգամ, բայց ոչ ավելի, քան երկու կամ երեք ամիս մեկ տարվա ընթացքում։

«Քաղաքացիներին ՀՀ ՊՆ ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումներում հայտնում են 2023 թ. հուլիսին կայանալիք վարժական հավաքներին մասնակցելու նրանց պարտավորության մասին, այն դեպքում երբ այդ ժամանակահատվածի համար վարժական հավաքներ պաշտոնապես հայտարարված չեն։ Այսինքն՝ քաղաքացիները տեղեկացված չեն վարժական հավաքների յուրաքանչյուր փուլի անցկացման ժամանակահատվածների մասին, չնայած այն հանգամանքին, որ դեռևս 2022 թ. հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ նախատեսվող վարժական հավանքներին քացաքացին ինքն է ընտրելու՝ երբ մասնակցի հավաքներին։ Քաղաքացիներին տրամադրում են բուժզննությունների ներկայանալու վերաբերյալ տեղեկացում և հորդորում են հնարավորինս շուտ անցնել բժշկական զննություններ, առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ նախատեսվում է քաղաքացուն ներգրավել վարժական հավաքներին շուրջ կես տարի անց»,- արձանագրել է ՀՔԱՎ-ը։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իրականացված եռամսյա վարժական հավաքների ընթացքում մահվան մի քանի դեպքեր են գրանցվել․ հարազատներն ասում էին, որ պատճառը պատշաճ բուժզննություն չանցնելն ու առողջական խնդիրներով հավաքներին մասնակցելն է։

Մանրամասները՝ տեսանյութում։Արփի Հակոբյան