«Սա ցինիզմ է»․ ՔՊ-ականը մեղադրում է Լավրովին․ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն՝ իշխանությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ ուշագրավ հայտարարություն էր արել այն մասին, թե «Երևանի ցանկության դեպքում հայ- ասդրբեջանական սահման ՀԱՊԿ խաղաղապահ առաքելություն կարող է գործուղվել մեկ կամ երկու օրվա ընթացքում»։ Հայաստանի իշխանական խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այս հայտարարությունը «ցինիկ» է որակում։
2022 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություններից պահանջեց Բաքվի գործողություններին քաղաքական գնահատական տալ, ինչը մինչ այս պահը չի արվել։ Ավելին՝ ՀԱՊԿ անդամ երկրներից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Ալիևն իրենց մարդն է։ Չնայած այս ամենին՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարում է՝ պաշտոնական Երևանը հրաժարվել է ՀԱՊԿ-ի առաջարկած զենքից ու խաղաղապահներից, փոխարենն ընդունել ԵՄ քաղաքացիական դիտորդներին։
Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է՝ ՀԱՊԿ-ը պետք է արձանագրի, որ ադրբեջանական կողմը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, որպեսզի հստակ լինի, թե խաղաղապահները որտեղ են տեղակայվելու։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով՝ առանց այդ արձանագրման էլ խաղաղապահներին պետք է թույլ տալ, որ գան Հայաստան, ինչը ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանն անընդունելի է համարում։
Այսօր նաև փորձեցինք պարզել Հայաստանի խորհրդարանական խմբակցությունների դիրքորոշումները Լավրովի մյուս հայտարարության առնչությամբ։ Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, թե Հայաստանը երկար տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի յոթ շրջաններ, մերժել հարցը լուծելու Մոսկվայի առաջարկները, որից հետո էլ Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի ներկայացուցիչները ԱԺ-ում խուսափում էին այս հարցին անդրադառնալ։ Մեզ հետ հեռախոսազրույցում միայն Վիգեն Խաչատրյանը նշեց, որ Լավրովն այդ հայտարարությամբ Բաքվի շահերն է սպասարկում։ Իսկ ահա ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները պնդում էին, որ եթե ՀՀ իշխանությունները ՌԴ-ի հետ հարաբերությունները դաշնակցային պահեին, Լավրովը նման միտք չէր արտահայտի։
Նշենք, որ պաշտոնական Երևանը Լավրովի հայտարարություններից մեկ օր անց վարչապետի աշխատակազմի կամ ԱԳՆ-ի մակարդակով դեռ չի արձագանքել։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։