Հայ լողորդները կնախապատրաստվեն Ճապոնիայում կայանալիք աշխարհի առաջնությանը

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Հայաստանի լողի հավաքականը մարտի 23-ից երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Այնուհետև, ապրիլին կանցկացվի Հայաստանի առաջնությունը. գրում է armsport-ը։

Արդեն հուլիսին պատանի լողորդները Բելգրադում կմասնակցեն Եվրոպայի, իսկ ազգային թիմը Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում ՝ աշխարհի առաջնություններին: Նույն ամսին Սլովենիայում կայանալիք Եվրոպայի ամառային օլիմպիական պատանեկան փառատոնում կներկայանան նաև մեր պատվիրակները:

Նշենք՝ Ճապոնիայում կայանալիք աշխարհի առաջնությունում կխաղարկվեն «Փարիզ-2024»-ի ուղեգրեր: Իհարկե, վարկանիշային այլ մրցաշարեր էլ կան, որոնց արժանանալու համար կպայքարեն նաև մեր երկրի ներկայացուցիչներ Արթուր Բարսեղյանը, Աշոտ Չախոյանը, Լևոն Քոչարյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Եվա Կարապետյանը և այլք:

Հոկտեմբերին կապույտ լողուղյակներում կմրցեն պատանեկան, նոյեմբերին՝ մինչև 14 տարեկանների ՀՀ առաջնությունների մասնակիցները: Դեկտեմբերին Եվրոպայի առաջնության ծրագրով Բուխարեստի կարճ ջրում (25մ. լողավազանում) կվիճարկվեն Եվրոպայի առաջնության մեդալները: Դրանից օրեր անց մեր պատվիրակները Ս.Պետերբուրգում կպայքարեն օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Սալնիկովի անվան մրցանակների համար: