5 տարի հետո Լաչինի միջանցքը կարող է չլինել՝ ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի․ Հրանտ Բագրատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.04.2026 | 20:50
Կառավարության առաջիկա հինգ առաջնահերթություններից մեկը լինելու է ջրի խնդրի լուծումը․ Փաշինյան
12.04.2026 | 19:58
Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
12.04.2026 | 19:25
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները
12.04.2026 | 19:07
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ ռեկորդային մասնակցություն
12.04.2026 | 18:27
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ
12.04.2026 | 18:08
Իսրայելի Գլխավոր շտաբը զորքերը բերել է բարձր մարտական պատրաստության վիճակի
12.04.2026 | 17:57
Հողաշերտի սահք Ծաղկաձոր քաղաքում
12.04.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման մասին
12.04.2026 | 17:11
«Ո՛չ նախկին կա, ո՛չ ներկա կա, ձեր ընդունած օրենքն ա»․ Փաշինյանի և վրդովված քաղաքացու զրույցին փորձեց միջամտել թիկնապահը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.04.2026 | 16:28
Արթուր Ավետիսյանը մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է բացարձակ գավաթակիր
12.04.2026 | 15:50
Շվեդիան ձերբակալել է Ռուսաստանից եկող նավը․ մեղադրում են ծովն աղտոտելու համար
12.04.2026 | 14:54
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա
12.04.2026 | 14:30
Հունգարիայում ընդդիմությունն առաջին անգամ 16 տարվա ընթացքում կարող է առաջ անցնել Օրբանից․ առավոտյան ընտրողների մասնակցությունը պատմական ռեկորդ է սահմանել
12.04.2026 | 13:34
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով
12.04.2026 | 13:12
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ շարունակվում են խորհրդարանական լսումներ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ։

«Ի՞նչ ենք ստորագրել․ մենք միայն Արցախի հողատարածքները չէ, որ տվել ենք նոյեմբերի 9-ի փաստաթղթով, մենք երկու բան էլ ենք տվել։ Նախ՝ սահմանվել է, որ այդ փաստաթուղթը գործում է մինչ հինգ տարի, այսինքն, մնաց երկու տարի, Լաչինի միջանցքը կարող է չլինել, որովհետև Ադրբեջանը կարող է դրա հետ չհամաձայնել։ 9-րդ կետով մենք, ըստ իս, չենք օգտագործել միջանցք բառը, միջանցք ենք տվել՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև՝ ՀՀ տարածքով, սրա վրա հինգ տարի ժամկետ չկա․․․ Վարչապետի արածներն այս տեսակետից քաղաքական խուլիգանություններ են՝ Հայաստանի հաշվին հաճոյանալ Ադրբեջանին,- իր ելույթում նշեց «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նա նաև անդրադարձավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ փետրվար 2-ի հայտարարությանը, ըստ որի՝ «Հայաստանը երկար տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի շուրջ յոթ շրջաններ, ՀՀ նախկին ղեկավարությունը ցանկանում էր պահել այն տարածքները, որոնց երբեք չէր հավակնում: Այդ իսկ պատճառով, այնուամենայնիվ, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը»:

«Ինչո՞ւ եք նեղանում Լավրովից, Ինչի՞ եք նեղանում, ի՞նչ է ասել Լավրովը, շնորհակալություն հայտնեք, որ Լավրովն ասել է 7 շրջան, ոչ թե` 12. հլը կարդացեք, թե Ադրբեջանը ոնց է ոռնում այդ հայտարարության վրա: Կարող ա ճիշտ չեմ…. ՀՀ–ն ու Ադրբեջանն ասում են` Արցախը Ադրբեջան է, ռուս խաղաղապահի մոտ հարց է ծագում՝ ինքն էնտեղ ի՞նչ գործ ունի: Այսօր Լավրովը հասկացնում է ա մեկ անգամ, որ բուն Արցախի տարածքի մասով մենք խնդիր ենք տեսնում, այսինքն` չենք տեսնում ամբողջությամբ Ադրբեջանի կազմում»,- նշեց Բագրատյանը։

«Գուցե վաղն իրադարձություններն այլ կերպ ձևակերպվեն և մենք չտեսնենք դաշնակցի համապատասխան գործողությունները, բայց մենք չարած հանցանքի համար փնթփնթալու իրավունք չունենք։
Ի՞նչ է պետք անել․ կան մի քանի ելքեր, ամենասարսափելին այս պատմության մեջ ոչ թե Արցախն է, այլ Սյունիքը։ Եկեք հասկանանք սա, վաղը մեր բկին են չոքելու։

Առաջին՝ պետք է նախ չփոխել քաղաքականությա հունը՝ ՌԴ, Արևմուտք և այլն, երկրորդ՝ եթե ելք չունեք՝ դուրս եկեք նոյեմբերի 9–ի հայտարարությունից, երրորդ՝ ճանաչեք Արցախի անկախությունը, և ամենակարևորը՝ ժողովուրդ ջան, պետք է իշխանափոխություն լինի, կարող է մեր վիճակը շատ վատ է, բայց պետք է լինի իշխանափոխություն․․․

Վատ են մեր գործերը, եթե վիճակը չփոխվի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում, լուրջ հիմքեր կան, որ Հայաստանը չի լինելու»,-նշեց Բագրատյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։