Շեշտը դրված է կրակային պատրաստության վրա․մեկնարկել են «Պաշտպան հայրենյաց»-ի մասնակիցների վարժանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
Բոլորը

Մեկնարկել են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների վարժանքները։ ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել։

ՀԻշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն առաջարկել էր պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որն անվանվելու է «Պաշտպան հայրենյաց» ծրագիր։

Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո Կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով հինգ տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս՝ նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք։ Ի դեպ, պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որը տնօրինելու է իր հայեցողությամբ։ Պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման օրենքով սահմանված կարգով և դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի, խմբի համար նախատեսված հավելավճար։

Միաժամանակ, պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում, պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինծառայության ժամկետում և զինծառայողը ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը։