Լաչինի միջանցք հասկացությունը վերացվել է Պրահայում․ Թևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ մեկնարկել են խորհրդարանական լսումներ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ։

Մենք չենք կարող այլ պետություններին, այդ թվում մեր դաշնակիցներից պահանջել լինել ավելի հայամետ, քան ՀՀ իշխանությունն է։ Այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը` անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկ կատարած հայտարարությանը, ըստ որի` Հայաստանը բռնազավթել էր Ադրբեջանի շրջակա 7 շրջանները, և Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը։

«Եթե ՀՀ իշխանությունը Պրահայում ընդունել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ապա մնացած բոլորի հայտարարությունները տեղավորվում են դրա շրջանակներում։ Երբ Լավրովը հայտարարում է, որ Ալմաթայի հռչակագրով, որով ՀՀ—ն ու Ադրբեջանը ճանաչել էին միմյանց սահմանները, իսկ Ադրբեջանի կազմում Ղարաբաղն էլ է ներառվում, թող ՀՀ իշխանությունները պատասխանեն Լավրովին և ասեն` հռչակագրի վերապահումները պետք է հաշվի առնել»,- նշեց Թևանյանը։

Նա նաև ընդգծեց, որ Պրահայում կայացած հանդիպումից հետո ֆունդամենտալ կերպով փոխվել է ԼՂ հետ կապված տրամաբանությունը․ «Լաչինի միջանցք հասկացողությունը վերացվել է, ինչն էլ ֆիքսել է Լավրովը։ Եվ եթե ՀՀ իշխանությունները համաձայն չեն դրան, ապա պետք է նկատել, որ դրան հակադրվող որևէ արձագանք չի եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում։