Լաչինի միջանցքի հարցը մնում է ներքաղաքական դաշտում․ մենք կարող ենք փոփոխություն մտցնել․ Թևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ մեկնարկել են խորհրդարանական լսումներ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ։

«Մենք կարծում ենք, որ Արցախի ինքնորոշման իրավունքի հետապնդումը պետք է լինի ՀՀ քաղաքական օրակարգում»,- այս մասին ԱԺ ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Մենք համոզված ենք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ ՀՀ–ն հանձնառություն ունի Արցախի անվտանգությանը տեր կանգնելու։ Հենց այս կետերի շուրջ իշխանությունները մեզ հետ համաձայն չեն։

Հայաստանի իշխանությունների համար Արցախի ինքնորոշման հարց չպետք է լինի օրակարգում, այդպիսով, փաստորեն, իշխանությունը հրաժարվում է այն օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունից։

ՀՀ իշխանություններն առևտրի առարկա են դարձրել Հայաստանի և Արցախի գոյությունը։ Ավելին, ըստ նրա, եթե նայենք Արևմուտք–ՌԴ հակադրությանը և թե ով ինչ դիրքորոշում է բռնել, ապա կտեսնենք, որ ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանը, ամենաշատն է միացած արևմտյան կոալիցիային` մինչդեռ մեր խնդիրը պետք է լիներ դուրս գալ բախման արանքից»,- նշեց Թևանյանը։

Պատգամավորի կարծիքով` Լաչինի հետ կապված խնդիրներն առայժմ գտնվում են ներքաղաքական կյանքում և եթե հաջողվի լայն կոնսոլիդացիայի միջոցով Հայաստանի քաղաքականության մեջ փոփոխություն մտցնել, ապա կարող են նաև Լաչինում իրավիճակը փոխել:

Թևանյանն ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները Ղարաբաղը դիտարկում են որպես Ադրբեջանի մաս, իսկ ընդդիմությունը` ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։