ԱՄՆ-ն Ուկրաինային հեռահար ռումբեր կմատակարարի

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Ամիսներ տևած տանջալից քննարկումներից հետո ԱՄՆ-ը համաձայնել է հեռահար ռումբեր ուղարկել Ուկրաինա, քանի որ Կիևը պատրաստվում է գարնանային հարձակման՝ անցյալ տարի Ռուսաստանի կողմից գրավված տարածքները հետ գրավելու համար, գրում է VOA-ն։

Այս մասին հայտարարել են ԱՄՆ-ի պաշտոնյաները՝ հաստատելով, որ նոր սպառազինությունը մոտավորապես կկրկնապատկի հարձակողական սպառազինությունների շրջանակը, որը նախկինում մատակարարել է Վաշինգտոնը։

ԱՄՆ-ը ցամաքային ռումբեր կմատակարարի որպես 2,17 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթի մաս: Փաթեթն առաջին անգամ ներառում է սարքավորումներ՝ արևմտյան դաշնակիցների կողմից մատակարարվող հակաօդային պաշտպանության տարբեր համակարգերը կապելու և դրանք Կիևի սեփական ՀՕՊ համակարգերում ինտեգրելու համար՝ օգնելու Ուկրաինային ավելի լավ պաշտպանվել ռուսական շարունակվող հրթիռային հարձակումներից:

Ամիսներ շարունակ ԱՄՆ իշխանությունները վարանում էին Ուկրաինա ուղարկել հեռահար զենքի համակարգեր՝ վախենալով, որ դրանք կօգտագործվեն Ռուսաստանի ներսում գտնվող թիրախների դեմ՝ սրելով հակամարտությունը և ԱՄՆ-ին ավելի ներքաշելով դրա մեջ։

Հավելենք, որ հեռահար ռումբերը ևս մեկ ժամանակակից սպառազինության համակարգ են՝ Աբրամս տանկերից և Patriot հակահրթիռային համակարգերից հետո, որոնք ԱՄՆ-ն ի վերջո համաձայնեց տրամադրել Ուկրաինային՝ սկզբում մերժելուց հետո: Միաժամանակ, ամերիկացի պաշտոնյաները շարունակում են մերժել կործանիչներ տրամադրելու Ուկրաինայի խնդրանքները։

 

Տաթև Ֆռանգյան