Պետք է խուսափել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի տանող էսկալացիայից․ Շոլց

Լուրեր

15.12.2025 | 16:54
ՌԴ ԿԲ-ն բելգիական Euroclear դեպոզիտարիայում իր ակտիվների սառեցման վնասը գնահատել է 18,17 տրիլիոն ռուբլի
15.12.2025 | 16:45
Հայտնաբերվել է 2005 թվականից հետախուզվող տղամարդը
15.12.2025 | 16:34
Էդուարդ Սպերցյանը հավակնում է լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
15.12.2025 | 16:25
Ովքեր կարող են մինչև 10,000 դրամ հետվճար ստանալ անկանխիկ առևտրից
15.12.2025 | 16:17
Զելենսկին չի բացառել ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հնարավորությունը, եթե Կիևն անվտանգության երաշխիքներ ստանա
15.12.2025 | 16:00
Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոնում, Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում
15.12.2025 | 15:55
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 15:51
Գերմանիայում սկսվել է Զելենսկիի-ԱՄՆ պատվիրակություն բանակցությունների երկրորդ փուլը
15.12.2025 | 15:43
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցչի հետ
15.12.2025 | 15:31
Արարատի մարզի որոշ շրջաններում 24 ժամ ջուր չի լինի
15.12.2025 | 15:23
Ստեֆեն Կարիի անհավանական նետումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 15:14
Պապոյանը՝ Բաքվից նավթ գնելու մասին//Լեհ երկրպագուների գործով ձերբակալվածներից 5-ը ռուսներ են․ ԼՈՒՐԵՐ
15.12.2025 | 15:05
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել  է Սիդնեյի լողափում հարձակման զոհերի ընտանիքներին
15.12.2025 | 14:56
Հանրային քրեական հետապնդում 16 անձի նկատմամբ․ նրանցից 5-ը ռուսներ են․ ՔԿ-ն` «Նոա»-«Լեգիա» ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի մասին
15.12.2025 | 14:50
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Գերմանիան բոլոր ջանքերը կգործադրի՝ խուսափելու էսկալացիայից, որը կհանգեցնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի։ Այսպիսի հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մարբուրգում «Քաղաքացիական երկխոսություն» միջոցառման հյուրերի հետ հանդիպման ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերազմը սարսափելի իրադարձություն կլինի,- հավելել է Գերմանիայի կառավարության ղեկավարը,- մենք պատասխանատվություն ենք կրում ապահովելու, որ նման էսկալացիա տեղի չունենա»:

Ավելի վաղ՝ փետրվարի 2-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակի հիշատակի միջոցառումների ժամանակ մեկնաբանելով Բեռլինի որոշումը՝ Ուկրաինային Leopard 2 մարտական տանկեր մատակարարելու և այլ երկրներին նմանատիպ մատակարարումներ թույլ տալու մասին, ասել էր. «Մենք պատասխանելու բան ունենք, և զրահատեխնիկայի կիրառմամբ գործը չի ավարտվի։ Անհավանական է, բայց իրական. մեզ կրկին սպառնում են գերմանական Leopard տանկերը»,- ասել է Պուտինը։

Ավելի ուշ նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին պարզաբանել է, թե ինչ նկատի ուներ Ռուսաստանի Դաշնության նախագահը. «Ռուսաստանն ունի խորը ներուժ: Քանի որ ի հայտ են գալիս հավաքական Արևմուտքի կողմից մատակարարվող նոր զենքեր, Ռուսաստանը կօգտագործի իր ողջ ներուժը հատուկ ռազմական օպերացիայի ընթացքում պատասխանելու համար»:

Տաթև Ֆռանգյան