Զինդատախազությունը ԶՈՒ պահեստում խոշոր չարաշահումներ է բացահայտել

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժինը, 2022 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2023 թվականի հունվարի 12-ը, ՀՀ Զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության կենտրոնական ինժեներական պահեստում իրականացրել է ուսումնասիրություններ․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես՝

• կատարվել են արտահերթ գույքագրումներ.
• ստուգվել է նյութական միջոցների ստացման, հաշվառման և հատկացման գործընթացների օրինականությունը և հիմնավորվածությունը.
• ստուգվել է ՀՀ ԶՈՒ կարիքների համար մատակարարված նյութական միջոցների որակական ցուցանիշների համապատասխանությունը գնման պայմանագրերի տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին:

Իրականացված համալիր ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 93 մլն 723 հազար 544 դրամի պակասորդ և 4 մլն 355 հազար 725 դրամի ավելցուկ, հայտնաբերվել են պայմանագրերի տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին չհամապատասխանող 198 մլն 590 հազար 916 դրամ ընդհանուր արժեքով նյութական միջոցներ, այդ թվում` ինժեներական տեխնիկաների պահեստամասեր:

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված վերոնշյալ ուսումնասիրությունների արդյունքներով՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն ներկայացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է հինգ քրեական վարույթ: