Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ նոր խորհրդականը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում համանախագահ է․ Պետքարտուղարություն

Լուրեր

28.06.2026 | 10:49
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունիում և Մրգաշենում
28.06.2026 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.06.2026 | 10:06
Հրդեհ շինհրապարակում․ դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ և մեկ ջրատար
28.06.2026 | 08:39
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 08:07
ԱԱ-2026. Հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերը
28.06.2026 | 08:00
ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակն ու Մեսիի հերթական գոլը, Ալժիր – Ավստրիա՝ 3:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Վեդանտ  Պատելը ճեպազրույցում խոսել է նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից Կովկասյան բանակցությունների հարցերով նոր խորհրդականի նշանակման շուրջ։

«Պետքարտուղար Բլինքենը  հնարավորություն է ունեցել խոսել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ։ Սա մի բան է, որով մենք շարունակելու ենք խորապես ներգրավված մնալ: Պարոն Բոնոյի թեմայով․ նա առաջնորդելու է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ուղղությամբ ԱՄՆ ներգրավվածությունը։ Նա նաև ներկայացնում է ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, ինչպես իր նախորդներն այս դերում։ Սա Բայդենի վարչակազմի համար մշտական առաջնահերթություն է: Պարոն Բոնոն պետքարտուղարությունում ավագ ղեկավար է, որն ունի բարդ խնդիրների վրա աշխատելու զգալի փորձ: Եվ նա ունի քարտուղար Բլինքենի և այս գերատեսչության անձնական վստահությունը այս նոր դերը ստանձնելու հարցում»,-ասել է Պատելը։

Հավելենք, որ ավելի վաղ պետքարտուղար Բլինքենը հայտնել էր, որ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել Լուիս Բոնոյին, որն այս պաշտոնում փոխարինում է Ֆիլիպ Ռիքերին։

Էմմա Չոբանյան