Ուկրաինայում ռուսական հրթիռը հարվածել է բնակելի շենքի

Լուրեր

16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
Բոլորը

Առնվազն երեք մարդ է զոհվել, ևս 20-ը վիրավորվել են Կրամատորսկի կենտրոնում գտնվող բնակելի շենքին ռուսական հրթիռային հարվածի հետևանքով, Telegram-ի ալիքում հայտնել է Դոնեցկի մարզային վարչության ղեկավար Պավել Կիրիլենկոն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Երկու ժամ առաջ ռուս օկուպանտները հրթիռակոծել են քաղաքի կենտրոնում գտնվող բնակելի շենքը և ավերել այն։ Փրկարարները, իրավապահները, կոմունալ ծառայությունները տեղում աշխատում են՝ մաքրում են ավերված տան փլատակները։ Դրանց տակ կարող են մարդիկ լինել»,- գրել է նա:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արձագանքելով Կրամատորսկի հրթիռակոծմանը, Telegram-ի ալիքում գրել է․ «Բնակելի շենք, հրթիռային հարված, խաղաղ բնակիչներ են զոհվել և փլատակների տակ են։-Սա պատմության կրկնություն չէ, սա մեր երկրի կյանքի առօրյա իրականությունն է։ Երկիր, որը տարածքային առումով սահմանակից է բացարձակ չարիքին։ Եվ մեր երկիրը պետք է հաղթի նրան, որպեսզի զրոյի հասցնի նման ողբերգությունների կրկնության հավանականությունը»։