Ողբերգական է՝ բանակում ինքնասպան են լինում ավելի շատ, քան՝ բանտերում․ Արմեն Գրիգորյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՔԱՎ գրասենյակի տվյալներով՝ 2022-ին ՀՀ և ԼՂ-ի Զինված ուժերում 64 զինծառայող է մահացել՝ խաղաղ պայմաններում։ Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիան ներառված չէ։ Եթե 200-ից ավելի զոհի փաստն էլ հաշվի առնենք, գրեթե 300 զինծառայող է մահացել 2022-ին։ Իսկ ահա 2021-ին խաղաղ պայմաններում մահացել է 76 զինծառայող։ 2022-ին մահերից 17-ը եղել է առողջական խնդիրներով պայմանավորված, 17-ը՝ ավտովթար, 6 դեպք ինքնասպանություն է որակվել, 6-ը՝ սպանություն։ Իսկ 2021-ին 17 զինծառայող մահացել է առողջական խնդիրների պատճառով, 15-ը՝ ավտովթարի հետևանքով, 11-ը՝ սպանության, 9-ը՝ ինքնասպանության հետևանքով։ Factor TV-ի հարցազրույցում փաստաբան, ՄԻՊ Զինծառայողների իրավունքների հարցերով նախկին տեղակալ Արմեն Գրիգորյանին հարց ուղղեցինք՝ ի՞նչ բարեփոխումներ չեն անում իշխանությունները, որ այսքան շատ զինծառայող է մահանում խաղաղ պայմաններում։ Եվ իհարկե՝ ինչպե՞ս էր հնարավոր խուսափել հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան սցենարից։

Արմեն Գրիգորյանն ասում է՝ որպես այդպիսին մեկ գործիք գոյություն չունի, և համակարգային լուծում է անհրաժեշտ Զինված ուժերում մարդու իրավունքների վիճակը բարելավելու նպատակով․

«Ինձ համար անընդունելի է նույնիսկ մեկ զինծառայողի մահը խաղաղ պայմաններում։ Հենց այսպիսին պետք է լինի նաև Զինված ուժերի հրամանատարության, երկրի ղեկավարության մոտեցումը։ Մեկ մահն անգամ՝ անընդունելի է։ Էլ չեմ ասում սպանության կամ ինքնասպանության մասին։ Դուք հասկանո՞ւմ եք՝ ՔԿՀ-ներում ավելի քիչ են ինքնասպան լինում, քան զինված ուժերում։ Սա ողբերգական երևույթ է։ Ի՞նչ է նշանակում Զինված ուժերում այդքան շատ սպանություններ։ Մենք խոսում ենք պետության պարտականության մասին։ Եթե ինչ-որ զինծառայող հակված է ինքնասպանության, հրամանատարությՈՒնը պետք է դա կանխորոշի և կանխի»։

Արմեն Գրիգորյանը պնդում է, որ երկրի ղեկավարի մակարդակով պետք է հայտարարվի Զինված ուժերում թեկուզ մեկ զինծառայողի մահվան անթույլատրելիության մասին, ինչն ուղերձ կլինի հրամանատարությանը՝ դրանք թույլ չտալու։ Ըստ նրա՝ բարեփոխումների համալիր պետք է գործարկվի բանակում մարդու իրավունքների վիճակը բարելավելու նպատակով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան