ՀՀ ՊԵԿ-ի և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Լուրեր

15.07.2026 | 19:00
Կհրավիրվի՞ Գարեգին Բ-ն ԱԺ անդրանիկ նիստին․ կանոնակարգը՝ ընդդեմ քաղաքականության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:46
Վաղարշյանի միջադեպի մասնակիցներից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել
15.07.2026 | 18:42
Արսեն Բեգլարյան. «Այս մակարդակում հեշտ չի լինում»
15.07.2026 | 18:35
ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասում
15.07.2026 | 18:26
Կիևը ԵՄ վարկի միջոցներով Չինաստանից ԱԹՍ-ների բաղադրիչներ գնելու թույլտվություն է ստացել․ FT
15.07.2026 | 18:17
Վահե Գևորգյան. «Կարող եմ վստահ ասել՝ «Ելիմայի» դեմ շատ հետաքրքիր հանդիպում է լինելու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:10
TRIPP+ հիմնադրամի ղեկավար է նշանակվել // Փլուզում՝ Կոտայքի ՀԷԿ-ում․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 18:01
Բայրամովը հուլիսի 16-17-ը ՌԴ-ում կլինի․ նրան կընդունի Լավրովը
15.07.2026 | 17:50
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 128 մլն դրամ և 4 մեքենա․ Դատախազություն
15.07.2026 | 17:41
Կարծում եմ՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել․ Թրամփ
15.07.2026 | 17:30
ԱՄՆ-ն 90 րոպեանոց հարվածների նոր ալիք է իրականացրել Իրանի դեմ
15.07.2026 | 17:26
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
15.07.2026 | 17:11
2020-ի աղմկահարույց սպանության գործով հետախուզվող մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
15.07.2026 | 16:56
Շիրակի մարզպետը հանձնարարել է վերանայել պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձերը
15.07.2026 | 16:41
Ինչ ծավալի ապրանք է Ադրբեջանից Հայաստան ներկրվել այս տարվա վեց ամիսներին
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին։ Կողմերի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրն արտացոլելու է փոխադարձ շփումներն ակտիվացնելու կողմերի պատրաստակամությունը, վարչական փոխօգնության տարբեր տեսակների նկատմամբ մշակված համատեղ մոտեցումները․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համար անդրսահմանային ֆինանսատնտեսական իրավախախտումների դեմ պայքարի ակտիվացումը եղել և մնում է իրականացվող բարեփոխումների առաջնահերթ ուղղություններից մեկը։ Կոմիտեի նախագահը շեշտել է, որ վերջին տարիներին բեկում է գրանցվել Հայաստանում վարչական գործընթացների ավտոմատացման և թվայնացման գործում, ինչը թույլ է տալիս ներդնել օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության նոր մոտեցումներ և մեխանիզմներ:

«ՀՀ կառավարությունը կարևորում է Վրաստանի հետ տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը` հիմնված մեր ժողովուրդների միջև փոխադարձ շփումների և բարեկամության պատմական ավանդույթների վրա։ Ցանկանում եմ կարևորել հայ-վրացական փոխըմբռնումն ու փոխգործակցությունը, որը ձևավորվել է երկար տարիների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավասության ներքո գտնվող բոլոր ոլորտներում»,- նշել է Ռուստամ Բադասյանը:

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին ընդգծել է փոխըմբռնման հուշագրի կարևորությունը երկու երկրների ֆինանսական հետաքննության ծառայությունների ներկայացուցիչների միջև ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գործում. «Երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում, երբ առևտրաշրջանառությունն աստիճանաբար աճում է, զուգահեռաբար աճում է նաև տնտեսական հանցագործությունների կատարման ռիսկը։ Հուսով եմ, որ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կգործադրեն բոլոր ջանքերը բարելավելու հաջող և արդյունավետ համագործակցությունը հուշագրով նախատեսված բոլոր առանցքային ուղղություններով»,- նշել է Սոսո Ռամիշվիլին:

Հայաստանի և Վրաստանի ֆինանսական հետաքննության մարմիններն իրենց փոխգործակցությունը ակտիվացրել են ՊԵԿ ՀՕՀՎ պետ Վահան Չարխիֆալակյանի գլխավորած պատվիրակության Թբիլիսի կատարած այցի ժամանակ` 2022թ-ի դեկտեմբերին: Վրաստանում կողմերը անդրադարձել էին անդրսահմանային հարկային հանցավորության դեպ պայքարում փոխադարձ համագործակցության հրատապ հարցերին և ձեռք էին բերել փոխգործակցության ակտիվացմանն ուղղված մի շարք պայմանավորվածություններ։ Վրացական կողմի ներկայիս պատասխան այցը Երևան կոչված է անձանագրելու պայմանավորվածությունների կատարման ընթացքը և առաջին ձեռքբերումները։