Հղիների կողմից իրենց աշխատանքային իրավունքների խախտումների մասին զանգեր ենք ստանում․ Նինա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

Ընթանում է «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում՝ Մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով աշխատաժողովը, որի նպատակն է ամբողջացնել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացման վերաբերյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաջարկությունները օրենսդրության, ինստիտուցիոնալ և գործնական կիրառման ուղղություններով:

«Մեր կազմակերպության կողմից իրականացվել է աշխատանքային իրավունքների վերաբերյալ օրենսդրական դաշտի և պրակտիկ խնդիրների ուսումնասիրություն, այդ թվում կատարվել է 2019-21 թթ․ դատարաններ ներկայացված 500 դատական հայցերի ու վճիռների ուսումնասիրություն։ Հայցերի 72 տոկոսը բավարարված են»,- այս մասին աշխատաժողովի ժամանակ հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը։

Նրա հավաստմամբ՝ թեև աշխատանքային վեճերի գործերով նախատեսված է քննության եռամսյա ժամկետ, սակայն այդ առումով խախտումներ շատ կան։

Հակոբյանի խոսքով՝ քաղաքացիները խորհրդատվության դիմում են հիմնականում այն ժամանակ, երբ ցանկանում են իրազեկվել իրենց աշխատանքայի իրավունքների մասին, հաճախ նաև բարձրաձայնում են աշխատավայրում հոգեբանական ճնշումների մասին։

«Վերջին շրջանում զանգեր ենք ստացել հղիների կողմից՝ իրենց աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ։ Բայց այս գործերն առաջ չեն գնում․ քանի դեռ աշխատանքային հարաբերությունների մեջ են գործատուի հետ, վախից կամ այլ հանգամանքից դրդված՝ աշխատողները չեն ցանկանում գործուն քայլեր ձեռնարկել իրենց իրավունքների պաշտպանության համար։

Շատ հաճախ բացակայում են աշխատանքային պայմանագրեը։

Անձինք պատրաստ են լինում դիմել դատարան, երբ աշխատանքային հարաբերություններն ավարտվում են, բայց ազատման հիմքերի հետ համաձայն չեն լինում կամ վերջնահաշվարկի հետ կապված խնդիրներ են առաջանում»,- նշեց Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։