Ալիևի «երկաթե բռունցքը» շարունակում է կոտրվել ադրբեջանցիների վրա․ Ադրբեջանում թանկացումներ են

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի Սակագնային խորհրդի հերթական նիստում նախօրեին  քննարկվել են տրանսպորտային ընկերությունների հայտերը և հաստատվել են հասարակական տրանսպորտում ուղևորափոխադրումների ծառայությունների նոր սակագները։ Տեղական լրատվականների հաղորդմամբ` մետրոյում մեկ երթևեկի արժեքը կկազմի 0,4 մանաթ, ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր երթուղիները՝ 0,4 մանաթ, քաղաքամերձ և միջքաղաքային ավտոբուսային երթուղիները՝ կախված հեռավորությունից՝ 0,40 – 1,00 մանաթ։

Այսպիսով, ներքաղաքային ավտոբուսային տրանսպորտի և Բաքվի մետրոյի ուղեվարձը բարձրացվել է 33%-ով (նախկինում՝ 0,3 մանաթ)։ Միջքաղաքային ավտոբուսային երթուղիների ուղեվարձի շեմը սահմանվում է 3 կոպեկ կիլոմետրի համար (նախկին փոխարժեքը 2,4 կոպեկ էր)։

Բացի այդ բարձարցվել են նաև 31 դեղամիջոցների գները։ Որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 3-ից։

Այս նոր թանկացումները համացանցում առաջացրել են ադրբեջանցիների բողոքներն ու դժգոհությունները։ Քիչ չեն նաև հեգնական մեկնաբանությունները, թե նախագահ Իլհամ Ալիևի «երկաթե բռունցքը» ինչ վիճակի է հասցրել երկիրը։

Ուշագրավ է, որ Վերջերս էլ նախագահ Ալիևը տեղական հեռաընկերությոններին հարցազրույց էր տվել՝ խոսելով Ադրբեջանի տնտեական «ձեռքերումների մասին»։ Ժանրի կանոններին համապատասխան Ալիևի գովքով զբաղված հեռուստաընկերությունների «լրագրողներն» էլ նախօրոք  համաձայնեցված հարցեր էին հնչեցնում։ Հարցազրույցն ուղիղ եթերով հեռարձակվել էր նաև տեղական հեռուստաընկերությունների սոցիալական ցանցերում: Եթերի ընթացքում քաղաքացիները գրել էին իրենց բողոքները սոցիալական խնդիրների վերաբերյալ։ Ուղիղ հեռարձակումից հետո մեկնաբանությունները հեռացվել էին, իսկ մեկնաբանությունների բաժինը փակվել։

Ի դեպ, ադրբեջանցիներին, հատկապես դուր էր եկել Ալիևի հարցազրույցի տնտեսությանը նվիրված բաժինը, որում նախագահը խոսում էր  «երկրի տնտեսության զարգացման, աշխատավարձերի ու թոշակների բարձրացման, բնակչության սոցիալական բարձր մակարդակի մասին»։ Սոցիալական ցանցերում Ալիևի այս հայտարարությունները առաջացրել են հեգնական մեկնաբանություններ։

Հավելենք, որ Արցախյան 44-օրյա  պատերազմից հետո Ադրբեջանում արդեն մի քանի անգամ բարձրացել են  բնական գազի, էլեկտրաէներգիայի, ջրի, բեզինի, դիզվառելիքի, ինչպես նաև սպառողական ապրանքների գները։

Էմմա Չոբանյան