Երևանի բոլոր վթարային հենապատերը կգույքագրվեն
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության, բարեկարգման վարչություններին, վարչական շրջանների ղեկավարներին և «Երևաննախագիծ» ընկերությանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և մեկամսյա ժամկետում գույքագրել մայրաքաղաքի բոլոր վթարային հենապատերն ու ներկայացնել առաջարկություն՝ դրանց ամրացման ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: