«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները

Լուրեր

05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության VII գագաթնաժողովում ունեցած ելույթում կրկին հիշատակել է Հայաստանն ու ադրբեջանական քարոզչամեքենային բնորոշ կեղծ  մեղադրանքներ հնչեցնել։

Նա 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբն «իմիտացիոն» է որակել, հայտարարելով, թե, իբր, «ռազմական հանցագործներն ու երեխաների մարդասպանները մինչ օրս արժանի պատիժ չեն կրել»։

«Հայաստանի ներկայիս վարչապետն այն ժամանակ օկուպացված Ղարաբաղում հայտարարել է, թե «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Այս բոլոր ապօրինությունների վրա, այսպես կոչված, միջազգային հանրությունն աչք էր փակում։ Ոչ ոք չդատապարտեց Հայաստանին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չէր պնդում իր իսկ ընդունած բանաձևերի կատարումը։ Եվրոպական խորհրդարանն ու Եվրոպայի խորհուրդը մշտապես թիրախավորում էին շարունակվող ագրեսիայի զոհ դարձած Ադրբեջանին և խրախուսում ագրեսորին՝ Հայաստանին»,- ասել է Ալիևը՝ նշելով, թե «Հայաստանի նախորդ կառավարությունը և Ադրբեջանին վնաս հասցրած նախագահները դեռևս չեն ստացել իրենց արժանի պատիժը»։

«Հայաստանի նախկին ղեկավարությունը՝ երկրի բոլոր երեք նախկին նախագահներն ու նրանց կողմնակիցները՝ այս ռազմական հանցագործներն ու երեխաների մարդասպանները, մինչ օրս չեն ստացել իրենց արժանի պատիժը»,- ասել է նա։

Ալիևը հերթական անգամ փորձել է կեղծ թեզերով արդարացնել 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծած ագրեսիան ու 2023-ին հայ բնակչության էթնիկ զտումը։

«2023 թվականի սեպտեմբերին ընդամենը մեկ օրից էլ պակաս ժամանակում Ղարաբաղում Հայաստանի օկուպացիոն բանակը ջախջախվեց, իսկ անջատողականների առաջնորդները՝ երեխաների մարդասպանները, կանգնեցին ադրբեջանական դատարանի առաջ։Իր էությամբ և ձևով սա Նյուրնբերգյան տրիբունալի անալոգն էր։ Միայն թե այս անգամ ամբաստանյալի աթոռին նստած էին հայ ֆաշիստները։ Նրանք, ովքեր մեզ սպառնում էին, թե տանկերով կգան, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այսօր ադրբեջանական թեյ են խմում մեր բանտերում, իսկ նրանց տանկերը ցուցադրված են Ռազմական ավարի պուրակում։Եթե Հայաստանի դեմ ժամանակին պատժամիջոցներ սահմանվեին օկուպացիայի, ցեղասպանության և էթնիկ զտումների համար, Ադրբեջանը ստիպված չէր լինի մարտի դաշտում կոտրել հայկական ֆաշիզմի ողնաշարը։ Պատերազմը մեր ընտրությունը չէր․ մեզ պատերազմի դրդել է  Հայաստանը»,- հերթական կեղծ մեղադրանքներն է հնչեցել Ադրբեջանի նախագահը։

Ալիևը հավելել է՝ իրենք խաղաղություն են առաջարկել և արդեն մեկ տարուց մի փոքր ավելի է՝ ապրում են խաղաղության պայմաններում։ Ըստ նրա՝ այդ խաղաղությունը դեռևս փխրուն է, և այն պետք է պաշտպանել ու ամրապնդել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի