Թուրքիան նախարարի մակարդակով COP17-ին մասնակցելու է, Ադրբեջանի վերաբերյալ տեղեկատվություն չունեմ․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
Բոլորը

Թուրքիան նախարարական մակարդակով մասնակցելու է Երևանում անցկացվող COP17 համաժողովին, իսկ Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ այս պահին հաստատված տեղեկատվություն չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին՝ կապված COP17-ի անցկացման ծախսերի և կոռուպցիոն ռիսկերի հետ, վարչապետը նշեց, որ ցանկացած ֆինանսական ծախս պարունակում է կոռուպցիոն ռիսկ, և Կառավարության խնդիրն է դրանք արդյունավետ կառավարել:

Նրա փոխանցմամբ՝ Կառավարությունը նախապես հաշվի է առել բոլոր ռիսկերը և ստեղծել է հատուկ ընթացակարգեր՝ ՄԱԿ-ի ստանդարտների շրջանակներում:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ COP17 համաժողովը ներդրում է Հայաստանի տնտեսական զարգացման գործում։ Ըստ նրա՝ միայն հոկտեմբերին COP17-ի շրջանակներում Հայաստան է այցելելու ավելի քան 15 000-20 000 մարդ, ինչը կբարձրացնի երկրի ճանաչելիությունը և հետագայում կավելացնի զբոսաշրջային հոսքերը:

Բացի այդ, «Մերիդիան» կենտրոնում իրականացված ներդրումների շնորհիվ ձևավորվել է միջազգային չափանիշներին համապատասխանող ֆիզիկական ենթակառուցվածք: Կառավարությանն է փոխանցվելու տարածքների հազարավոր ժամերի վարձակալության իրավունք, որոնք Պետական ակտիվների կառավարման կոմիտեն կկարողանա վաճառել՝ լրացուցիչ եկամուտներ բերելով պետական բյուջե:

Վարչապետը եզրափակեց, որ ծախսված «ամեն լուման» ուղղակի կամ անուղղակի ճանապարհով վերադառնալու է պետական բյուջե և քաղաքացիների գրպանը։

«5 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը, սկսած ֆինանսականից, նման հնարավորություն չուներ և չէր կարող ունենալ․ հիմա ունի, և այդ հնարավորությունը պետք է օգտագործել Հայաստանի հետագա զարգացման գործում ներդրում ունենալու համար»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան