Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարՁԱՎ Բելառուս պաշտոնական պատվիրակություններ չուղարկելու որոշմանը, «սրտի օլիգարխներ» ունենալու մեղադրանքներին և իր աներորդու՝ ԱԺ նախկին պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ շփումներին։

Անդրադառնալով Բելառուսի հետ հարաբերություններին և միջազգային շփումներին՝ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի քաղաքականությունը որոշվում է սեփական պետական շահերով։

«Ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, և մեր պատվիրակությունները պաշտոնական չեն գնալու։ Իմ հայտարարությունից հետո որևէ պաշտոնական պատվիրակություն չի գնացել։ Այո՛, դեմարշ է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողի հարցին, թե արդյոք նրա աներորդի Հրաչյա Հակոբյանի շփումները տարբեր գործարարների հետ «կանաչ լույս» են վառում վերջիններիս համար, վարչապետը պատասխանեց, որ Հայաստանում որևէ մեկը որևէ մեկի հետ շփվելու մեջ կաշկանդված չէ։

«Ես սրտի օլիգարխ չունեմ ընդհանրապես․ ո՞ւր են իմ միլիոնները։ Մարդիկ հայտարարագիր են լրացնում, եթե հայտարարագրից շեղվող բան կլինի, կենթարկվեն քրեական պատասխանատվության՝ ով ուզում է լինի»,- նշեց նա։

Վարչապետը նաև հավելեց, որ զրպարտչական հայտարարությունների դեպքում դիմելու է դատարան և պահանջելու է դրամական փոխհատուցում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան