Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս

Լուրեր

05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
Բոլորը

Շվեյցարիան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ու պայմանագրի կնքմանը, եթե կողմերը նման ցանկություն հայտնեն։ Այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը։

Կասիսը բարձր է գնահատել երկկողմ բանակցություններում արձանագրված առաջընթացը՝ ընդգծելով, որ տարածաշրջանում հարատև կայունության հասնելն արդեն լիովին իրատեսական է:

«Շվեյցարիան ողջունում է այն դրական դինամիկան, որ ստեղծվել է խաղաղության համաձայնագրի նախաստորագրմամբ, և որ տեղում փաստացի խաղաղություն է։ Գրանցված հաջողությունները, կայուն խաղաղությունը կարելի է ասել արդեն հնարավոր է։ Ես խրախուսում եմ ձեր երկու երկրներին շարունակել ջանքերը՝ հասնելու խաղաղության պայմանագրի ստորագրմանն ու դրա իրագործմանը։ Շվեյցարիան ցանկանում է աջակցել այդ գործընթացին, եթե երկու կողմերը դա ցանկանան»,- ասաց Կասիսը։

ԵԱՀԿ գործող նախագահը նշել է նաև, որ չնայած պահպանվող հումանիտար մարտահրավերներին՝ դիվանագիտությունն այլընտրանք չունի։

«Դժվարին իրավիճակներում երկխոսությունը թուլության նշան չէ, այլ ընդհակառակը՝ խիստ անհրաժեշտություն է։ ԵԱՀԿ-ի առաքելությունն է նստեցնել բոլոր կողմերին նույն սեղանի շուրջ նույնիսկ ամենահակադիր մոտեցումների դեպքում»,- ասաց ԵԱՀԿ գործող նախագահը։

Անդրադառնալով հայ-շվեյցարական երկկողմ օրակարգին՝ Իգնասիո Կասիսը կարևորեց Բեռնում Հայաստանի դեսպանության բացումը, ինչպես նաև տնտեսական, առևտրային, նորարարական և կապակցվածության ոլորտներում համագործակցությունը։ Նա հիշեցրեց, որ հաջորդ տարվա ապրիլին Շվեյցարիան կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 10-րդ գագաթնաժողովը, իսկ Լուգանոյում տեղի կունենա նախարարական համաժողով, ինչը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի հետ բարձր մակարդակի շփումները շարունակելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան