ՌԴ-ն ասում է` տնտեսապես շահավետ չի, ասում եմ` կոնսեցիան վաճառեք, մեր գլխի ճարը տեսնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երկաթուղու վերազինման, ռուսական կոնցեսիոն կառավարման, ատոմակայանի կառուցման և 2031 թվականի ժամկետի վերաբերյալ լրագրողների հարցերին։

Վարչապետը հերքեց լրագրողի դիտարկումը, թե Հայաստանի իշխանությունները նահանջել են կամ մեղմացրել իրենց դիրքորոշումը Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Նա ընդգծեց, որ Ռուսաստանի ղեկավարության, մասնավորապես Վլադիմիր Պուտինի հետ շփումները միշտ էլ եղել են աշխատանքային և լավ։

Անդրադառնալով նոր ատոմակայանի կառուցմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցը չի քաղաքականացվում․ «Մենք փնտրում ենք լավագույն առաջարկը․ ով որ կանի լավագույն առաջարկը՝ գին, որակ, ժամկետ և այլն, մենք այդ առաջարկը կընդունենք և կգնանք դրա հետևից»։

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց երկաթուղու ներդրումների շուրջ ռուսական կողմի հետ 2026 թվականի ապրիլին տեղի ունեցած խոսակցությունը։ Նրա փոխանցմամբ՝ երբ տարածաշրջանը բացվում է, Հայաստանի երկաթուղին չի կարող մնալ անմխիթար վիճակում և պետք է լինի պատշաճ որակական մակարդակի։

Վարչապետի խոսքով՝ արևմտյան ընկերությունները հետաքրքրվածություն ունեն ներդրումներ անելու, սակայն նրանց համար խնդիր է ռուսական կոնցեսիոն կառավարման գործոնը։ Միևնույն ժամանակ, ռուսական կողմը հայտնել է, որ լրացուցիչ ներդրումներ անելը տնտեսապես նպատակահարմար չէ։

«Դե ասում ենք՝ լավ, տնտեսապես նպատակահարմար չի, ուրեմն վաճառեք, օտարեք կոնցեսիայի իրավունքը, ով նպատակահարմար համարի, կամ մենք գնանք մեր գլխի ճարը տեսնենք․․․ Մենք այդպես «սևեր» չենք, որ Ռուսաստանից կոնցեսիան վերցնենք, մենք այդ հարցը ընդհանրապես չէինք էլ բարձրացնի, եթե նման իրավիճակ չլիներ։ Իմ խնդիրն այն է, որ երկաթուղին լինի պատշաճ որակի»,-ասաց նա։

Պատասխանելով 2031 թվականի վերաբերյալ հարցին՝ վարչապետը պարզաբանեց, որ 2026 թվականին ընտրվելու դեպքում 5-ամյա մանդատի ժամկետն ավարտվում է 2031 թվականին․ «Խորհրդարանական ընտրությունների մանդատի ժամկետը 5 տարի է, 2026+5=2031․ բա ի՞նչ թիվ ասեմ, 2041 ասե՞մ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան