4 մլն դրամ՝ Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը. ԱԺ-ի 41 ավտոմեքենա ապահովագրվել է «ՍԻԼ Ինշուրանս»-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
14.05.2026 | 13:56
Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 13:53
Մադոննան, Շակիրան ու BTS խումբը ելույթ կունենան ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդմիջմանը
14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
14.05.2026 | 13:41
Անհետ կորածի հայրը 3 օր է` նստացույց է անում Կառավարության շենքի մոտ. 27-ին վարչապետն է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:35
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին
14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
14.05.2026 | 13:23
ՄԻՊ-ը՝ դասապրոցեսի հաշվին ՔՊ հանրահավաքին ուսուցիչների և աշակերտների մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:17
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի
14.05.2026 | 13:08
Ոչ մեկ իրենցից պաշտոն չի խնդրել, այո՛, հեղափոխությանն աջակցել ենք․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:00
ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
14.05.2026 | 12:57
Անչափահասին առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել
14.05.2026 | 12:52
Հաջիևը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ձգտման մասին
14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
Բոլորը

ՀՀ ազգային ժողովը հունվարի ընթացքում երկու պայմանագիր է կնքել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «ՍԻԼ ինշուրանս» ընկերության հետ: Հեղափոխությունից հետո Սուքիասյանի անվան հետ առնչվող ընկերությունները դարձել են իշխանության առաջնային գործընկերներից։

Պայմանագրերից մեկով ընկերությանն ավելի քան 1 միլիոն 600 դրամ է վճարվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծառայողական գերշքեղ մեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրության համար։ 2021-ին Կառավարությունը բյուջետային միջոցներից ԱԺ նախագահի համար BMW 750Li մակնիշի նոր ծառայողական մեքենա ձեռք բերեց 90 մլն դրամով՝ շուրջ 200 000 դոլարով։ Մեքենան գնվել էր BMW-ի պաշտոնական ներկայացուցչի՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Եվրոմոթորս» ընկերության ավտոսրահից։

Այս փաստը հանրային լայն արձագանք գտավ, քաղհասարակությունն իշխանությանը մեղադրեց երկրի համար ծանր ժամանակահատվածում բյուջետային միջոցները ոչ արդյունավետ ծախսելու մեջ։ Այնուամենայնիվ, մեքենան գնվեց, ավելին, դրանից 5 ամիս անց հայտնի դարձավ, որ Կառավարությունը չզեկուցվող փաթեթով որոշել է 54 մլն դրամ հատկացնել Toyota RAV 4 մոդելի 3 մարդատար ամենագնաց ավտոմեքենա ձեռք բերելու համար, որոնք ուղեկցելու էին Սիմոնյանի գերթանկարժեք մեքենային։

Փաստացի, Սուքիասյանների ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանս» ընկերությունը ծառայողական BMW-ի ԿԱՍԿՈ-ի պայմանագիրը կնքել է գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Հախինյանի անունով։ Ազգային ժողովից որպես պատվիրատու նշվում է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի անունը։ Այս պայմանագիրը ստորագրվել է հունվարի 18-ին։ Դրանից մեկ շաբաթ առաջ էլ ևս մեկն էր կնքվել նույն անձանց միջև. այս դեպքում «ՍԻԼ Ինշուրանս»-ին է վստահվել ԱԺ 41 տրանսպորտային միջոցների ապահովագրությունը։ Պայմանագրի համաձայն՝ մեկ տարվա կտրվածքով այն հարկատուների համար կարժենա շուրջ 2,5 միլիոն դրամ։

Ուշագրավ է, որ ԱԺ-ին սպասարկող տրանսպորտային միջոցների մեջ բավականին մեծ թիվ են կազմում «Toyota» մակնիշի մեքենաները՝ 25 հատ։ Եվ, առհասարակ, «Տոյոտա Երևան» ընկերությունից պետական կառույցները գնումներ բավականին շատ են իրականցնում, հաճախ՝ առանց մրցույթի։ Ընդամենը մի քանի օր առաջ FactorTV-ն տեղեկացրել էր, որ նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տրված ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության մեկնարկը՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից առանց մրցույթի գնված ավտոմեքենաներով էր։ Այս ընկերության 60 տոկոսը պատկանում է քոչարյանամերձ գործարար, կաշառքի քրգործով անցնող Սամվել Մայրապետյանին, իսկ 30 տոկոսը տնօրինում է Քոչարյանի որդին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան