Թույլ չենք տա, որ քրեածին տարրերը հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
15.06.2018 | 11:01«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իր այս գրառմամբ ՀՀ վարչապետը թերևս ակնարկել է երեկ Էջմիածնում տեղի ունեցած հանրահավաքը, որի ոչ ֆորմալ կազմակերպիչներից էր քրեական հեղինակություն համարվող Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը: