ԵՄ-ն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը չի դիտարկում․ Բորել

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

2022 թ. դեկտեմբերի սկզբից Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, սակայն սրա հետ մեկտեղ չի դիտարկում Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Այս մասին նշված է Եվրախորհրդարանի պատգամավոր Ասսիտա Կանկոյի պաշտոնական հարցմանը ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի պատասխանում:
«2022 թվականի դեկտեմբերի սկզբից ԵՄ-ն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ զարգացումներին և դրանց հումանիտար հետևանքներին։ Բարձր ներկայացուցիչ/փոխնախագահ Բորելը կանոնավոր կապի մեջ է երկու կողմերի արտգործնախարարների հետ։
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը նույնպես սերտ կապի մեջ է երկու կողմերի հետ: ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին ձեռնարկել միջոցներ, որոնք գտնվում են իր իրավասության մեջ՝ ապահովելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորություններին համապատասխան»,- ասված է պատասխանում։
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵՄ մոնիտորինգային կարողությունները տեղակայվեցին Հայաստանում առավելագույնը երկու ամսով և ավարտեցին գործունեությունը 2022 թվականի դեկտեմբերի 19-ին: ԵՄ-ն սկսել է ներգրավվածության նոր փուլ՝ ի պատասխան Հայաստանի խնդրանքի։Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում երկու ամսով ԵՄ առաքելության տեղակայմանը և այժմ ԵՄ քաղաքացիական նոր առաքելության տեղակայմանը երկու տարով՝ Հայաստանի դիմումի համաձայն:
«Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը, ինչպես նաև ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայրը»,-ասված է հարցման պատասխանում:
Անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ հարցին․
«Պատժամիջոցները ԵՄ-ի ընդամենը մեկ գործիք են ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության նպատակների առաջմղման համար և այս դեպքում դրանք չեն դիտարկվում»։

Տաթև Ֆռանգյան