Էրդողանի անվտանգության ապահովման համար ծախսերը հարուցել են հանրության դժգոհությունը

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Թուրքիան 2022 թ-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության վարչությանը վճարել է ավելի քան կես միլիարդ թուրքական լիրա, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Անվտանգության գլխավոր վարչության (EGM) տվյալներին։

Նախագահականի անվտանգության վարչությունը, որին ենթակա են նախագահ Էրդողանի թիկնապահները, 2022 թվականին ծախսել է 526 մլն 868 հազար թուրքական լիրա, ինչը կազմում է օրական մոտ 1,44 մլն թուրքական լիրա։Տվյալները ցույց են տալիս, որ թիկնապահների վրա ծախսերը կրկնապատկվել են 2020 թվականի համեմատ։

Էրդողանին պաշտպանող թիկնապահների թիվը տարիներ շարունակ գաղտնի է պահվում։ Թուրքիայի Ազգային ժողովի պատգամավորներն այս հարցի շուրջ բազմաթիվ հարցեր են տրվել, սակայն բավարար պատասխան այդպես էլ չի ստացվել։ Էրդողանը հաճախ է շրջում անվտանգության երկար շարասյուներով: Էրդողանն անգամ բաց էր թողել թագուհի Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությունն այն բանից հետո, երբ պարզվել էր, որ օտարերկրյա պետությունների ղեկավարներին խնդրել են մասնակցել թագուհու հուղարկավորությանը առանց մեծ շքախմբի կամ մեքենաների շարասյունի: Ավելի վաղ էլ նույն պատճառով չեղարկել էր ծրագրված ուղևորությունը Գլազգոյում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին։

Ի դեպ, Էրդողանի անվտանգությանը հատկացված բյուջեն ավելի մեծ է քան կիբերհանցագործությունների, թմրամիջոցների, մաքսանենգության, կազմակերպված հանցավորության և հետախուզության վարչությանը։ Թուրքիայի նախագահի պահակախմբի և անվտանգության մեքենաների չափազանց մեծ քանակությունը հարուցում է ընդդիմության զայրույթն ու հանրության քննադատությունը, քանի որ երկրում տնտեսական ճգնաժամ է, գնաճն էլ հասել է աննախադեպ մակարդակի։

Էմմա Չոբանյան