Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը փետրվարի 13-ին կհայտարարի նախագահի միասնական թեկնածուի անունը

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտնել է, որ  վեց կուսակցությունների դաշինքը փետրվարի 13-ին կհայտարարի նախագահի միասնական թեկնածուին, գրում է Gercek news-ը։

Միասնական թեկնածուի անունը կորոշեն ընդդիմադիր դաշինքը կազմող վեց քաղաքական կուսակցությունների առաջնորդները, հայտարարել է Քըլըչդարօղլուն Halk TV-ի ուղիղ եթերում։

«Ամեն կուսակցություն բնական է ցանկանում է տեսնել իր առաջնորդին, որպես նախագահական թեկնածու։ CHP-ի անդամները նույնպես ցանկանում են տեսնել իրենց առաջնորդին որպես նախագահի թեկնածու: Բայց այստեղ գլխավորն այն է, որ վեց առաջնորդները համատեղ որոշում կայացնեն»,- ասել է նա։

Թուրքիայի վեց ընդդիմադիր կուսակցությունները, որոնք միավորվել են Թուրքիայում խորհրդարանական համակարգը վերականգնելու համար, աշխատում են միասնական թեկնածու առաջադրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ նախագահական մրցավազքում։ Ընտրություններն, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն մայիսի 14-ին:

Ընդդիմադիր դաշինքն ընդգրկում է Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP), İYİ (Լավ) կուսակցությունը, Ուրախություն (Saadet) կուսակցությունը, Դեմոկրատական կուսակցությունը, DEVA (Ժողովրդավարություն և առաջադիմություն) կուսակցությունը և Ապագա (Gelecek) կուսակցությունը:

Մեկնաբանելով նաև քրդամետ  Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության փակման գործը՝ Քըլըչդարօղլուն ասել է, որ CHP-ն դեմ է ցանկացած կուսակցության փակմանը։ Նա նաև նշել է, որ քրդամետ կուսակցության, նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը անարդարացիորեն է բանտարկվել։ Քըլըչդարօղլուն կոչ է արել HDP-ին միասին աշխատել նախագահական ընտրությունների համար։ Հավելենք, որ քրդամետ կուսակցությունը առանձին թեկնածուով է մասնակցելու ընտրություններին։

Էմմա Չոբանյան