Սյունիքին աջակցության նախաձեռնությամբ ԵՄ-ն նաև ցույց է տալիս Ադրբեջանի նկրտումների վերաբերյալ իր դիրքորոշումը. մարզպետ

Լուրեր

28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
28.04.2026 | 20:30
Օվերչուկի սպառնալիքից հետո ՌԴ-ում արգելվել է 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը մեծ դրական ազդեցություն կունենա մարզի սոցիալ-տնտեսական ոլորտների վրա, կօգնի մարզը դարձնել ավելի դիմակայուն, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հավատացած է, որ այս քայլով ԵՄ-ն նաև ցույց է տալիս իր վերաբերմունքը՝ Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի ունեցած հավակնությունների վերաբերյալ: Մարզպետը նման դիրքորոշում հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Այս ծրագիրը բավականին մեծ ազդեցություն է ունենալու մարզի սոցիալ-տնտեսական ոլորտների վրա: Հատկապես շատ է կարևորվում փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումը, ինչպես նաև շատ կարևոր է համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագիրը»,-ասաց Ղուկասյանը:

Կնքվել են երկու պայմանագրեր: Առաջինը՝ «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիրը» 11 մլն եվրո ունեցող ծրագիրն է, որն ուղղվելու է փոքր ու միջին բիզնեսին և փոքր ենթակառուցվածքների բարելավմանը: Մարզպետը սա չափազանց կարևոր ծրագիր համարեց, կարճ ժամանակահատվածում ազդեցությունը շատ մեծ է լինելու: «Սյունիքում հատկապես փոքր գյուղական բնակավայրերում բազմաթիվ են այն խնդիրները, որոնց լուծմանն էլ ուղղված է այս աջակցությունը: Վստահ եմ, որ այն շատ մեծ ու դրական ազդեցություն է ունենալու մարզի վրա»,-ասաց Ղուկասյանը:

Այսպիսով փոքր ու միջին, միկրո բիզնեսներին, սկսնակ բիզնեսներին տրվելու է թե ֆինանսական, թե խորհրդատվական աջակցություն: Իսկ ինչ վերաբերում է ենթակառուցվածքների վերականգնմանը, ապա դրանք բոլոր բնակավայրերն են ընդգրկելու: Ըստ մարզպետի՝ հատկացվող գումարն ամբողջությամբ կբավականացնի հատկապես փոքր բնակավայրերի ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը: Վերականգնվելու են խմելու և ոռոգման ջրագծեր, կարող են բարելավվել ճանապարհներ: Մարզպետի վստահեցմամբ՝ ծրագիրն ուղղվելու է ամենահրատապ խնդիրների լուծմանը:

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 51 մլն. եվրո. այն կարող է հետագայում ավելանալ:

«Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիրը» մեկնարկում է հունվարի վերջին: Իսկ 1.6 միլիոն եվրո բյուջեով «Գործընկերություն հանուն Սյունիքի. բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի մեկնարկը տրվելու է փետրվարի սկզբին:

Մարզպետը համոզված է, որ Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ այս նախաձեռնությունը մեծապես կօգնի Սյունիքն ավելի դիմակայուն դարձնել: «Հատկապես սահմանամերձ բնակավայրերը մինչև վերջին իրադարձություններն ունեին բազմաթիվ խնդիրներ, ներկա իրավիճակն այդ խնդիրներն ավելի ծանրացրել է: Եվ շատ կարևոր է հրատապ ծրագրեր իրականացնելը, որպեսզի դրական միջավայր ստեղծվի: Ծրագրի իրականացման համար առաջնահերթությունը տրվելու է նախևառաջ հենց սահմանամերձ բնակավայրերին: Դա մարդկանց բավականին մեծ դրական ազդակ է լինելու հատկապես այն պարագայում, երբ ԵՄ-ն է դա անում: Դա շատ բան է նշանակելու հենց բնակիչների համար: Եթե ծրագրերն արագ իրականացնում ենք, խոսում է նրա մասին, որ Հայաստանի սուվերեն տարածքում ցանկացած անկյունում պետք է լինի զարգացում, ինչը ժողովրդի համար բավականին մեծ ազդակ է»,-ասաց Սյունիքի մարզպետը:

Ղուկասյանը հավատացած է, որ ԵՄ այս նախաձեռնությունը կօգնի նաև անվտանգային առումով ամրապնդել Սյունիքը, քանի որ վերոնշյալները զարգացնելու միջոցով է հնարավոր հասնել հաջողության:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ԵՄ-ն աջակցության նախաձեռնության համար ընտրել հենց այն մարզը, որի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը նաև տարածքային հավակնություններ է ներկայացնում, արդյոք սա ուղե՞րձ է ԵՄ-ից՝ մարզպետը դրական պատասխան տվեց: «ԵՄ ղեկավարության, ԵՄ անդամ երկրների ղեկավարների մակարդակով բազմաթիվ հայտարարություններ կան, նրանք հստակ, թիրախավորված կերպով հայտնել են իրենց դիրքորոշումը, որ դեմ են Ադրբեջանի գործողություններին: Եվ, իհարկե, հենց այս քայլով ցույց են տալիս իրենց դիրքորոշումը՝ կոնկրետ ադրբեջանական կողմի նկրտումների վերաբերյալ»,-ասաց մարզպետը:

Ղուկասյանը կարևորեց ջանք ու եռանդ չխնայելով աշխատելը բարձր մակարդակով և համապատասխան ժամկետներում ծրագիրն իրականացնելու համար: