Ռուսաստանը Սերժ Սարգսյանի դեմ օգտագործելու կոմպրոմատներ շատ ուներ, հիմա ուզում են հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանի հետ ո՞նց աշխատեն. Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:10
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է վարվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումներին առիթներն օգտագործելով: «Դա կլինի երաշխիք, որ Ռուսաստանը հանգիստ կվերաբերի այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանում, քանի որ Ռուսաստանն ուշադիր հետևում է: Համոզված եմ՝ հիմա էլ իրենք մտահոգված են, նայում են՝ ինչ է կատարվում»,- նշեց քաղաքագետը:

Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ Ռուսաստանը Հայաստանի հետ մասամբ աշխատում է կոռուպցիոներների և հանցագործների միջոցով, ուստի այժմ կորցնելով այդ լծակները՝ ուզում է հասկանալ՝ որ լծակներն օգտագործի: «Օրինակ, Սերժ Սարգսյանի դեմ կոմպրոմատները շատ էին, և իրենք այդ լծակներն օգտագործում էին, ստիպում էին, հիմա ուզում են հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանի հետ ո՞նց աշխատեն: Նիկոլ Փաշինյանն էլ ասում է՝ ես բաց եմ, ես ձեզ հետ հավասարը հավասարի հետ պատրաստ եմ գործընկերային հարաբերություններ ձևավորել՝ առանց քաղաքական գեոպոլիտիկ խաղերի»,- շարունակեց քաղաքագետը:

Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը դեռևս որևէ այց չի կատարել Բրյուսել, քաղաքագետը  դրանում որևէ արտառոց բան չի տեսնում, ավելին` համոզված է, որ վարչապետն առաջիկայում կայցելի Բրյուսել: «Բրյուսելին ինքը հանգիստ կբացատրի, և նրանք դա հանգիստ կընդունեն»,- համոզմունք հայտնեց Գրիգորյանը:

Քաղաքագետն անդրադարձավ նաև այն փաստին, որ Փաշինյան-Պուտին և Պուտին- Ալիև հանդիպումների ընթացքում անդրադարձ չի կատարվել ղարաբաղյան հակամարտությանը, ամեն դեպքում այդ մասին տեղեկատվություն չկա կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրություններում: «Ես չեմ բացառում , որ ղարաբաղյան հակամարտության մասին խոսվել է, սակայն կողմերը պայմանավորվել են այդ մասին պաշտոնապես չհայտարարեն: Կարծում եմ՝ դա կարող է կապված լինել նրա հետ, որ Ռուսաստանը համաձայն է Հայաստանի դիրքորոշման հետ այն առումով, որ տեղին չէ երկու երկրների ղեկավարների հանդիպումը քանի դեռ Հայաստանում իշխանափոխությունն ավարտված չէ»,- հավելեց քաղաքագետը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան