Բելառուսը, սպառազինելով Ադրբեջանին, վտանգում է տարածաշրջանի կայունությունը․ Արմեն Գրիգորյան
Քաղաքականություն
14.06.2018 | 17:44Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ։
«Դեսպանին փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը: