Օրիգինալ և վերարտադրված դեղեր. ինչպես կողմնորոշվել դեղերի բազմազանության մեջ. ԱՆ խորհուրդները

Լուրեր

14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
Բոլորը

Անդրադառնալով բնակչության կողմից հաճախ հնչող հարցերին՝ առողջապահության նախարարությունը հերթական անգամ պարզաբանում է, թե ինչով են գեներիկ դեղերը տարբերվում օրիգինալներից, դրանց գների տարբերությունն արդյոք որակական տարբերություններ է ենթադրում, ինչով են դրանք տարբերվում միմյանցից բուժական արդյունավետության տեսանկյունից: 

Քաղաքացին հաճախ շփոթության է մատնվում՝ ինչպես կողմնորոշվել հաճախ կրկնվող անվանումների, բազմապիսի դեղարտադրողների, օրիգինակ եւ գեներիկ դեղերի միջեւ:

Դեղերը դասակարգվում են երկու խմբի` նոր կամ օրիգինալ և վերարտադրված կամ գեներիկ։ ՀՀ «Դեղերի մասին» օրենքի համաձայն՝ նոր (օրիգինալ) դեղն առաջին անգամ ստեղծված նոր ակտիվ բաղադրատարր(եր)ով դեղն է: Վերարտադրված (գեներիկ) դեղն օրիգինալ դեղին  իր ազդեցությամբ համարժեք, նույն ակտիվ բաղադրատարր(եր)ով, նույն դեղաչափով, նույն դեղաձեւով  արտադրված դեղն է, որի կենսահամարժեքությունը օրիգինալի հետ ապացուցված է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Նոր (օրիգինալ, թարգմանաբար՝ բնօրինակ)  դեղերի ստեղծման գործընթացը գիտատար, ծախսատար (մինչև մեկ մլրդ դոլար), ժամանակատար (12-25 տարի տեւող) գործընթաց է: Այդ առումով ոչ բոլոր դեղագործական ընկերություններին է հասու մեծ գիտահետազոտական կենտրոններ պահելը, ուստի ավելի հեշտ է վերարտադրել այլոց կողմից մշակված դեղերը, որոնց արդյունավետությունն ու անվտանգությունն արդեն իսկ փորձով ապացուցված է, իսկ շահութաբերությունը` երաշխավորված։

Նոր դեղեր ստեղծելու համար իրականացվում են բազմաբնույթ փորձարկումներ լաբորատոր կենդանիների վրա (նախակլինիկական հետազոտություններ) և մարդկանց վրա (կլինիկական փորձարկումներ): Նոր (օրիգինալ) դեղի արտադրության համար տրվում է արտոնագիր 20  տարվա վավերականությամբ, որի արդյունքում  արտադրողը ստանում է դեղն արտադրելու և վաճառելու մենաշնորհային իրավունք, հետևաբար  շահույթ ստանալու և իր կատարած ծախսերը վերադարձնելու համար բացառիկ հնարավորություն: Ահա թե ինչու բոլոր օրիգինալ դեղերը, հատկապես արտոնագրի վավերականության փուլում, բավական թանկարժեք են և շատ հաճախ չեն համապատասխանում ազգաբնակչության գնողունակությանը։ Հենց թանկ լինելն էլ համարվում է օրիգինալ դեղերի հիմնական թերությունը: 

Արտոնագրի ժամանակը լրանալուն պես բոլոր դեղ  արտադրող ընկերություններին թույլատրվում է արտադրել և ազատորեն վաճառել այդ դեղի կրկնօրինակ (վերարտադրված) տարբերակը: Գեներիկ  դեղ արտադրողն իրավունք ունի դեղին տալ առևտրային անվանում, որը դառնում է տվյալ ընկերության սեփականությունը: Արդյունքում միևնույն ազդող նյութը պարունակող մի շարք դեղեր շուկայում շրջանառվում են տարբեր առևտրային անվանումներով:

Օրինակ, Հայաստանում կիրառման թույլտվություն ունեցող դեղերի պետական գրանցամատյանում պարացետամոլը  ներկայացված է շուրջ 30 առևտրային անվանումներով, դիկլոֆենակը` 18: Միջազգային կանոնների համաձայն` դեղի առևտրային անվանման հետ միասին դեղի տուփի վրա և  կիրառմանը վերաբերող ներդիր թերթիկում անպայման նշվում է ազդող նյութի համընդհանուր անվանումը, որը տալիս է միջազգային մակարդակով հատուկ անվանակարգային հանձնաժողովը և որը համընդհանուր սեփականություն է, այսինքն` արտոնագրման ենթակա չէ:

Վերարտադրված (գեներիկ) դեղերի  գինը  օրիգինալի  համեմատ զգալիորեն ցածր է, քանի որ նախակլինիկական հետազոտություններ և կլինիկական փորձարկումներ հիմնականում չեն արվում:

 Միմյանցից տարբեր պահանջներով են գրանցվում օրիգինալ և վերարտադրված (գեներիկ) դեղերը: Նոր  (օրիգինալ) դեղի գրանցման ժամանակ առավել ուշադրություն է դարձվում նախակլինիկական և կլինիկական ուսումնասիրությունների տվյալներին, իսկ վերարտադրված դեղի գրանցման ժամանակ կարևորվում է դրա համարժեքությունը օրիգինալին: Դրա համար ցանկացած գեներիկ դեղի գրանցման համար պահանջվում է ներկայացնել կենսահամարժեքության գնահատման վերաբերյալ պատշաճ կերպով կատարված փորձարկումների արդյունքները:

 

 Կենսահամարժեքությունը  գնահատվում է երեք ուղղություններով.

  • Դեղագործական համարժեքություն, որի դեպքում դեղերը պարունակում են նույն ազդող նյութը (նյութերը), նույն քանակությամբ, նույն դեղաձևում և նույն  օգտագործման եղանակով ու հաճախականությամբ կիրառելիս ապահովվում է միևնույն կենսամատչելիությունը՝ ներծծման աստիճանն ու արագությունը, ինչ-որ օրիգինալ դեղը:
  • Բուժական (թերապևտիկ) համարժեքություն, որի դեպքում դեղերը պարունակում են նույն ազդող նյութը և ցուցաբերում են միևնույն կլինիկական արդյունավետության և անվտանգության ցուցանիշները:
  • Կենսաբանական համարժեքություն, որի դեպքում օրգանիզմում դեղերի ներծծման, յուրացման, հեռացման, նյութափոխանակության` դեղակինետիկ և դեղադինամիկ ցուցանիշները նույնական են:

 

Կենսահամարժեքության հետազոտմանն ուղղված ծախսերը զարգացած երկրներում տատանվում են մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր հազար դոլարի միջև, ինչը զգալիորեն ցածր է օրիգինալ դեղերի բազմափուլ կլինիկական ուսումնասիրությունների վրա ծախսված գումարներից։

Այսպիսով, գեներիկների արտադրման պարագայում համեմատաբար քիչ ծախսերով հնարավոր է հասնել բարձր որակական և բուժական ցուցանիշի՝ ապահովելով գեներիկ դեղի արդյունավետության համարժեքությունը օրիգինալ դեղի արդյունավետությանը:

Դեղերի համաշխարհային շուկայում գեներիկ և օրիգինալ տարբերակների տոկոսային հարաբերակցությունը տարբեր է: Այսպես օրինակ` ԱՄՆ՝ 12% գեներիկներ, Ճապոնիա՝ 30%, Գերմանիա՝ 35%, Ֆրանսիա՝ 50%, Անգլիա՝ 55%, Իտալիա՝ 60%, Կանադա՝ 64%, իսկ Ռուսաստանում գեներիկների կիրառությունը դեղերի 78-95% տոկոսն է կազմում:

Համաձայն ՀՀ գործող օրենսդրության՝ պետական գրանցում ստանում են այն դեղերը, որոնք ունեն ապացուցված որակ, անվտանգություն և արդյունավետություն, լինի դա օրիգինալ, թե գեներիկ դեղ: