Վե՛րջ տվեք այս խայտառակ պաշարմանը հենց հիմա․ Բրիտանիայի խորհրդարանում քննարկել են Լաչինի միջանցքի հարցը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Մեծ Բրիտանայի խորհրդարանում քննարկել են Լաչինի միջանցքի փակման հարցը։ Պատգամավոր Ջեսիկա Մորդենը ելույթ է ունեցել Լաչինի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին բանավեճում։ Նա մասնակիցներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար վիճակն ու միջազգային հանրության միասնական պատասխանի կոչ է արել։

«Կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա բնակչության նկատմամբ հալածանքներն ու ահաբեկչությունները արժանանան միասնական միջազգային դատապարտման։ Բայց նաև կարևոր է, որ Միացյալ Թագավորության կառավարությունն այս դեպքում օգտագործի իր եզակի լծակները՝ որպես Ադրբեջանի սերտ դիվանագիտական և առևտրային գործընկեր: Բաքվին ուղղված մեր ուղերձը պետք է հստակ լինի. վե՛րջ տվեք այս խայտառակ, չարդարացված պաշարմանը հենց հիմա և վե՛րջ տվեք բռնաճնշումների ավելի լայն օրինաչափությանը, որը շատերը համարում են Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյաներին իրենց պատմական հայրենիքից դուրս մղելու փորձ»,- հայտարարել է բրիտանացի պատգամավորը։

Տաթև Ֆռանգյան