Հունաստանը Թուրքիայի հետ սահմանային պարիսպը 35 կմ-ով երկարացնելու է

Լուրեր

13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
Բոլորը

Հունաստանի կառավարությունը ծրագրում է Թուրքիայի հետ հյուսիսային սահմանին պարիսպը 35 կմ-ով ընդլայնել՝ փախստականների հոսքը զսպելու համար։ Այս մասին գրում են հունական լրատվամիջոցները, որոնց վկայակոչում է Turkish Minute-ը։

Հունաստանն արդեն 40 կմ պարիսպ է կառուցել Էվրոս գետի երկայնքով՝ Թուրքիայի հետ սահմանին՝ անօրինական միգրանտների մուտքը երկիր կանխելու համար, իսկ անցյալ տարվա օգոստոսին որոշվեց երկարացնել պարիսպը Թուրքիայի հետ սահմանի ամբողջ երկայնքով։

Հունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարար Թակիս Թեոդորիկակոսը Skai TV-ին տված հարցազրույցում ասել է, որ իր ղեկավարած գերատեսչության և Պաշտպանության նախարարության կողմից ավարտվել է պարիսպը 35 կմ-ով առաջին անհապաղ երկարաձգելու հարցով ուսումնասիրությունը, հիմա սպասում են Ֆինանսների նախարարության հաստատմանը։ Պարսպի երկարաձգումը գնահատվում է 108 մլն եվրո։

Թեոդորիկակոսն ասել է, որ եթե Ֆինանսների նախարարությունը հաստատի, ապա ծրագիրն արագորեն առաջ կգնա։

2012 թվականին կառուցված պարիսպը վերջին անգամ երկարացվել է 2021 թվականին՝ մեկ տարի անց այն բանից հետո, երբ տասնյակ հազարավոր ապաստան հայցողներ փորձել են անցնել Եվրամիության տարածք Հունաստանի հյուսիսային սահմանով, երբ Թուրքիան ասել էր, որ այլևս չի խանգարի նրանց դա անել:

Հունաստանն ու Թուրքիան վերջին տարիներին մի շարք հարցերի շուրջ ունեն լուրջ տարաձայնություններ, այդ թվում՝ միգրացիան, էներգետիկ ռեսուրսները։

Հույն նախարարը, վկայակոչելով պաշտոնական տվյալները, հայտարարել է նաև, որ 2022 թվականին Էվրոսի սահմանով 250 հազար անօրինական միգրանտների մուտքը Հունաստան կանխվել է։

Ի դեպ, Անկարան Աթենքին բազմիցս մեղադրել է Էվրոսով ու Էգեյան ծովով փախստականներին Թուրքիա վերադարձնելու մեջ, ինչը Հունաստանը հերքում է։

Էմմա Չոբանյան