Հրդեհից փրկված զինվորը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
Բոլորը

Ժամկետային զինծառայող Գարուշն Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից փրկվածներից մեկն է։ Factor TV-ի հետ զրույցում պատմում է՝ մի կերպ է դուրս եկել այրվող շինությունից։

Ազատ գյուղի տունը զինվորների համար զորանոց էր ծառայում 44-օրյա պատերազմից հետո։ Գարուշին այստեղ էին բերել վեց ամիս առաջ։ Ասում է՝ տունը բաղկացած էր միջանցքից, հյուրասենյակից և ննջարանից։ Պատմում է, որ ծառայակիցները փորձել են կոտրել սենյակի դուռը, բայց չի ստացվել։ Այդ ընթացքում Գարուշը վնասվածքներ է ստացել, ընկել գետին։ Նա հազիվ է փրկվել՝ դուրս գալով պատուհանի ճաղավանդակների արանքից։

Գարուշն արդեն 6-րդ օրն է՝ ստացիոնար բուժում է ստանում Այրվածքաբանության ազգային կենտրոնում։

Որպես զորանոցի հրդեհի պաշտոնական վարկած նշվում է ավտոբենզինով վառարանի կրակը թեժացնելու տարբերակը։

Զինվորից հետաքրքրվեցինք՝ վառարանը սովորաբար ի՞նչ մեթոդով են վառել։

«Մեզ համար փայտ էին բերել, կտրելուց հետո թեփը պահել էինք, դրան մի երկու գդալ սալյարկա էինք ավելացնում, կրակը լինում էր, հետո կպնում էր»,- պատմեց նա՝ հավելելով, որ տարածքում նաև ավտոբենզին կար տրակտորների համար։

Զինծառայողը նաև ասաց, որ տարածքում հակահրդեհային միջոցներ տևական ժամանակ չեն եղել։

Գարուշից բացի՝ զորանոցից կարողացել են դուրս գալ ևս մեկ զինծառայող ու կապիտանը, որին վերագրվում է բենզինով վառարանը թեժացնելու գործընթացը։ Երկուսն էլ Այրվածքաբանական ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան