Լավրովն ասաց՝ միջանցքը կբացվի, բայց չեղավ․ ԼՂ-ի իշխանությունն Ադրբեջանի հետ ի՞նչ է բանակցում․ Արտաշես Խալաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
Բոլորը

Ադրբեջանն իր ընկալմամբ լուծելով Արցախի հարցը ռազմաքաղաքական մակարդակում՝ ձեռնամուխ է եղել Արցախի հիմնական տնտեսական ակտիվների նկատմամբ որոշակի էքսպանսիայի։ Այս գնահատականն ունի Արցախի՝ 40-ից ավելի օր շարունակվող շրջափակման մասին «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, իրավաբան Արտաշես Խալաթյանը։

«Եթե տրամաբանորեն ինքը համարում է, որ Արցախն Ադրբեջանի տարածք է, հետևաբար՝ այսօր Ադրբեջանը փորձում է մխրճվել Արցախի բնական պաշարների շահագործման ոլորտ։ Այստեղ կարևոր է հիշել, որ այդ ոլորտն Արցախի և Ռուսաստանի տնտեսաքաղաքական էլիտայի մենաշնորհային շահերի տիրույթում է գտնվում»,- նշեց Արտաշես Խալաթյանը։

Որոշ ժամանակ առաջ Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ մոտ ժամանակներս Լաչինի միջանցքի շուրջ հարցը կկարգավորվի։ Նա հիշեցրել էր, որ Ադրբեջանի և ԼՂ-ի ներկայացուցիչները հանդիպել են՝ Արայիկ Հարությունյանը և Ադրբեջանի ԳՇ-ի պետի տեղակալը ԼՂ-ում ռուսական ռազմաբազայում։

«Կարծում եմ, որ մոտ ապագայում հարցը կկարգավորվի»,- ասել էր Լավրովը։

Սակայն հայկական կողմը չի համաձայնել Բաքվի պահանջներին։ Ինչո՞ւ Լավրովի խոսքը չկատարվեց, նա այնքան վստահ էր խոսում բացման մասին։ Ըստ Խալաթյանի՝ Ադրբեջանն ուզում է ռեալ շահաբաժին, ռեալ մասնակցություն հանքերի շահագործմանը՝ ինչը հարվածում է որոշ անձանց շահերին․ «Եթե մենք համաձայնվում ենք դրան, նշանակում է, որ մենք լեգիտիմացնում ենք Ադրբեջանի հավակնությունները և նկրտումները Արցախի բնական պաշարների նկատմամբ։ Դա կնշանակի՝ լեգիտիմացում Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ քաղաքական պաշարների լեգիտիմացում։ Այստեղ է, որ թաքնված է շան գլուխը»։

Հիշեցնելով, որ այդպես էլ չիրագործվեց Սերգեյ Լավրովի՝ Լաչինի միջանցքը շուտով բացվելու խոստումը, Արտաշես Խալաթյանը պահանջ է դնում նաև Արցախի իշխանությունների առաջ՝ հանրությանը բաց ասել, թե ինչ են բանակցում Ադրբեջանի հետ, և որոնք են Բաքվի իրական պահանջները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան