Անկարան «քիչ հավանական է» համարում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացումը՝ Ղուրանն այրելու միջադեպից հետո

Լուրեր

30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
Բոլորը

Դատելով այն ամենից, թե ինչպես են գործերն ընթանում Ստոկհոլմում, Անկարան երբեք չի վավերացնի ՆԱՏՕ-ին միանալու՝ Շվեդիայի հայտը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը, գրում է Daily Sabah-ը։

«Այս միջադեպը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Շվեդիան չի հրաժարվել ահաբեկչությանն աջակցելուց»,- Թուրքիայի հյուսիսային Սամսուն նահանգում լրագրողների հետ զրույցում ասել է Քուրթուլմուշը։

Նշենք, որ ԱԶԿ պաշտոնյան նկատի ունի Շվեդիայի մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպը, երբ դանիացի հակաիսլամիստ ակտիվիստ Ռասմուս Փալուդանը Թուրքիայի դեսպանատան դիմաց այրել է մահմեդականների Սուրբ գրքի պատճենը և ատելությամբ լցված ելույթով հանդես եկել։

Քուրթուլմուշի խոսքով՝ Թուրքիան ցանկանում է, որ յուրաքանչյուր խնդիր լուծվի դիվանագիտական ճանապարհով և «բազմիցս բացահայտ արտահայտել է իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացի վերաբերյալ»։

«Այդքան էլ դժվար չէ ահաբեկիչներին Թուրքիային արտահանձնելն ու նախագահ Էրդողանի դեմ ուղղված հարձակումները կանխելը, քանի դեռ ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել։ Մի կողմից՝ նրանք շարունակում են բանակցել մեզ հետ, մյուս կողմից՝ չեն ցանկանում վերջ տալ ահաբեկչության հետ իրենց սերտ հարաբերություններին։ Ակնհայտ է, որ այս տեմպերով ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը երբեք չի հաստատվի Թուրքիայի կողմից, որն ակնկալում է, որ Շվեդիան կկատարի իր ստանձնած պարտավորությունները»,- ասել է Քուրթուլմուշը:

Հավելենք, որ ավելի վաղ էլ Ստոկհոլմում բողոքի ակցիա էր անցկացվել, որի մասնակիցները կախել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խամաճիկը։ Այդ միջադեպերն ավելի են լարել Թուրքիայի ու Շվեդիայի հարաբերությունները։

Էմմա Չոբանյան